Հանրային կարծիքի ուսումնասիրություն – 2020. Հայաստան

Հանրային կարծիքի ուսումնասիրություն – 2020. Հայաստան

16 Հունիսի, 2020

«EU NEIGHBOURS east» նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)՝ տարեկան կտրվածքով:

2020թ. հարցման արդյունքների համաձայն՝

  • Հայաստանցիների 53%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության (ԵՄ) մասին՝ համեմատած 2016թ.-ի 44%-ի հետ: ԵՄ-ի մասին բացասական կարծիքներ ունեցողների թիվն ընդամենը 9% է կազմում:
  • Հայերի 86%-ը (10%-ով ավելի, քան՝ 2016թ.-ին) Եվրոպական միության հետ հարաբերությունները լավ է գնահատում, ինչն էապես գերազանցում է ԱլԳ տարածաշրջանային միջին ցուցանիշը (70%):
  • Հայաստանի ազգաբնակչության 60%-ը վստահում է ԵՄ-ին, մինչդեռ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) վստահում է նրանց 51%-ը:
  • Հայաստանցիների 65%-ն իրազեկված է ԵՄ-ի կողմից երկրին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մասին, իսկ այդ աջակցությանն իրազեկ քաղաքացիների 80%-ն այն արդյունավետ են համարում:

Տարեկան հարցումների նպատակն է ուսումնասիրել և ավելի լավ հասկանալ Եվրոպական Միության ևվերջինիս հետ իրենց երկրների համագործակցության վերաբերյալ ԵՄ Արևելյան գործընկեր երկրներիքաղաքացիների կարծիքն ու իրազեկվածության աստիճանըՀարցումներն ընդգրկում են հետևյալ լայնթեմաները.

  • ԵՄի վերաբերյալ ընդհանուր ընկալումները
  • ԵՄի հետ ասոցացվող արժեքները
  • Սեփական երկրի հետ ԵՄի հարաբերությունների գնահատում
  • ԵՄի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ իրազեկվածության աստիճանև դրա արդյունավետության գնահատում
  • Տեղեկատվության աղբյուրներ
  • Երկրի գնահատում և ապագայի վերաբերյալ սպասումներ

Հետազոտությունն (դաշտային աշխատանքներնանց է կացվել 2020թ.-ի փետրվարմարտամիսներին (մինչև COVID19 ճգնաժամը) և հիմնված է յուրաքանչյուր երկրի համար 1000 անձիցբաղկացած ներկայացուցչական ընտրանքի շրջանակում իրականացված դեմ առ դեմ հարցազրույցներիվրա:

Հանրային կարծիքի 2020թուսումնասիրության արդյունքների տարածաշրջանային համատեսքինծանոթանալու համար այցելեք այստեղ:

ԵՄՀայաստան համագործակցության մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ:

Ներբեռնել



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,