Մեկնարկել է Culture Moves Europe շարժունակության ծրագրի շրջանակում մշակութային ռեզիդենտության ծրագրերի ֆինանսավորման երրորդ հայտամրցույթը։
Ծրագիրը ֆինանսական աջակցություն է տրամադրում Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում որպես իրավաբանական անձ գրանցված կազմակերպություններին եւ անհատ արվեստագետներին, որոնք ռեզիդենտական ծրագրի շրջանակում ցանկանում են հյուրընկալել միջազգային արվեստագետների եւ մշակութային մասնագետների:
Ծրագիրը նախատեսված է ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի եւ նորաձեւության դիզայնի, գրական թարգմանության, երաժշտության, կատարողական եւ վիզուալ արվեստի ոլորտներում ռեզիդենտական գործողությունների իրականացման համար:
Ծրագրի տեւողությունը պետք է լինի 22-ից մինչեւ 180 օր։
Հյուրընկալված յուրաքանչյուր անհատ՝ առավելագույնը 5-ը, պետք է ներկա լինի հյուրընկալողի տարածքում` սեփական աշխատանքային ժամանակի առնվազն 70%-ը հատկացնելով իր ռեզիդենտական ծրագրին:
Ծրագիրն ու ռեզիդենտությունը պետք է իրականացվեն առանց դադարների։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի մայիսի 15-ը:
Դիմելու համար նախ անհրաժեշտ է ստեղծել օգտահաշիվ Գյոթե ինստիտուտի հայտերի ընդունման պորտալում։
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,