ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համայնքային աղքատության հաղթահարում. կիրառական մոտեցումներ» ծրագիրը հայտարարում է փոքր դրամաշնորհների նոր հնարավորության մասին, որի համար հայտ կարող են ներկայացնել Հայաստանում գրանցված եւ Շիրակի, Լոռու կամ Տավուշի մարզերում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունները:
Մրցույթի նպատակն է գեներացնել Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում բազմաչափ աղքատության և զրկանքների նվազեցմանն ուղղված նոր գաղափարներ։ Հայտամրցույթի շրջանակում կարող են ֆինանսավորվել նախաձեռնություններ, որոնք կկիրառեն այնպիսի գործիքներ ինչպիսիք են՝ սոցիալական ձեռներեցությունը, մասնակցային բյուջետավորումը, ոչ-ֆորմալ կրթությունն ու կարողությունների զարգացումը։
Ենթադրամաշնորհների մրցույթը հայտարարվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից` Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ Հայաստան), Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի ու Մաթևոսյան հիմնադրամի հետ համատեղ:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2022թ. օգոստոսի 20։
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,