ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծատիպերի և բռնության

Նկարագրություն
«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի ընդհանուր նպատակն է ամրապնդել կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները՝ կանանց ու տղամարդկանց դերերի հանրային ընկալումները փոխելու, գենդերային կարծրատիպերը հաղթահարելու և երեխաների խնամքի ու կենցաղային պարտականությունների իրականացման մեջ տղամարդկանց մասնակցությունը մեծացնելու միջոցով։
Հատուկ նպատակներ
- Փոխել գենդերային կարծրատիպերի և ընտանիքում կանանց ու տղամարդկանց դերի շուրջ ընկալումները՝ այդպիսով մարտահրավեր նետելով կանանց իրավունքներն ու հնարավորությունները սահմանափակող նահապետական նորմերին․
- Ավելացնել տղամարդկանց ներգրավվածությունը տնային և խնամքի պարտականություններում և մեծացնել նրանց մասնակցությունը ակտիվ հայրություն խթանող ծրագրերին․
- Խթանել կանանց նկատմամբ բռնություն գործադրած անձանց հետ աշխատող ծրագրերում լավագույն փորձի ներդրումը և բարելավել կանխարգելիչ միջոցառումները։
Ակնկալվող արդյունքներ
- Գենդերային կարծրատիպերին մարտահրավեր նետելու լավագույն ուղիների ուսումնասիրություն` ավելի լավ հասկանալու համար, թե վարքագծի փոփոխության հասնելու որ մոտեցումներն են առավել հաջող․
- Կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային կարծրատիպերի և խտրական գործելակերպի դեմ պայքարին ուղղված իրազեկման և շահերի պաշտպանության նորարարական արշավների մեկնարկ․
- Դրամաշնորհներ տրամադրում ՔՀԿ-ներին՝ գենդերային կարծրատիպերի դեմ պայքարի միջոցով կանանց համար հնարավորությունների բարելավմանն ուղղված մի շարք հատուկ միջոցառումների իրականացման համար․
- Աշխատանք տեղական առողջապահական հաստատությունների հետ՝ նախածննդյան խնամքի գործընթացում տղամարդկանց ներգրավվածությունն ավելացնելու համար, ինչպես նաև ցանցերի ստեղծում, որտեղ հայրիկները կկարողանան օգուտ քաղել փոխադարձ փոխանակումից․
- Ծնողական արձակուրդի լավագույն պրակտիկաների ներդրման ջատագովություն՝ երեխաների դաստիարակությամբ և խնամքով զբաղվող տղամարդկանց թվի ավելացման համար․
- Հնարավոր հանցագործների հետ աշխատելու վերաբերյալ ուղեցույցի մշակում՝ կանանց նկատմամբ բռնությունը մինչև դրա տեղի ունենալը կանխելու համար․
- Տեխնիկական աջակցության ցուցաբերում կանանց նկատմամբ բռնություն գործադրած անձնաց հետ աշխատող հաստատություններին՝ ապացույցների վրա հիմնված վաղ կանխարգելման նորարարական մոդելների ինտեգրման ուղղությամբ:
Նախագծի փաստաթղթերը
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
Տեսանյութեր
EU 4 Gender Equality 2022 Annual report video
GBV survivor testimonial_Moldova
GBV video_Moldova
Women in Rural area_video story_Moldova
Responsible fatherhood_video3
Father's Day video
EU 4 Gender Equality - two years overview and achievements
PSA - unconventional approach to fatherhood
Moldova's youth challenge gender stereotypes
Look Beyond Video 3
Look Beyond Video 2
Look Beyond Video 1
Flashmob: Celebrating family life in Ukraine
Dads Matter
Highlight videos of NAYORA trainings in Baku
Moldova's youth challenge gender stereotypes
Stories
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը պաշտպանում է, Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ, Ներառականություն
Թեմա:
Կանայք, Մարդու իրավունքներ
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.03.2020
Ավարտի ամսաթիվ:
30.06.2023
Սոցիալական ցանցեր:

ԵՄ ծրագրի համարը:
412-563

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,