Օզին՝ մեր մոլորակի համար
Օզին մեր էներգաարդյունավետության եվրոպական դեսպանն է և կոմիքսների աստղը: Նա իրեն նվիրել է մոլորակը փրկելու գործին:
Պարզ սովորությունները կարող են օգնել մեզ խնայել էներգիա և պաշտպանել մեր գեղեցիկ մոլորակը:
Օզին և ԵՄ-ը մի քանի հեշտ խորհուրդներ են պատրաստել մեր բոլորի համար։
Օգտվեք Օզիի խորհուրդներից և եղեք ակտիվ՝ հանուն մոլորակի։
Փոխանակվեք ձեր իրերով կամ դրանք հանձնեք վերամշակման։ Կրճատեք փոխադրումների և փաթեթավորման ուղղությամբ թափոններն ու էներգիայի ծախսը։
Խնայեք ջուրը՝ փակելով ծորակը, երբ այն չեք օգտագործում:
Անջատեք չօգտագործվող լույսերը: Մի՛ մոռացեք նաև հեռուստացույցի և համակարգիչի մասին:
Տեղաշարժվեք ոտքով կամ հեծանիվով՝ մեքենա վարելու փոխարեն։
LED լամպերը սպառում են 90 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա եւ ծառայում են 25 անգամ երկար։
Նշված խորհուրդներից քանի՞սը կարող ես կիրառել մեկ օրվա ընթացքում։
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ
Բնական ռեսուրսները, ինչպիսիք են ջուրը, արեւը եւ քամին, անընդհատ համալրվում են, նույնիսկ եթե մենք դրանք օգտագործում ենք մեր տներն ու քաղաքները ջեռուցելու կամ էլեկտրաէներգիա արտադրելու համար: Ահա թե ինչու ենք մենք դրանք անվանում վերականգնվող էներգիայի աղբյուրներ:
Ինչպե՞ս են քամին, արեւն ու ջուրը էներգիա գեներացնում
Հողմային էներգիա
Քամին էներգիայի բնական աղբյուր է, որը մենք կարող ենք օգտագործել մեր ամենօրյա կյանքում: Քամին կարող է շատ հզոր ուժ ունենալ։ Այս էներգիան գեներացվում է հողմային տուրբինների միջոցով։
Հողմային էլեկտրակայանը կամ հողմակայանը միեւնույն վայրում տեղակայված եւ էլեկտրաէներգիա արտադրող հողմային տուրբինների խումբ է։
Արեւային էներգիա
Արեւային էներգիան գեներացվում է արեւային պանելների միջոցով, որոնք արեւի էներգիան վերածում են էլեկտրականության: Այն կարող է օգտագործվել ցանկացած սարքի էլեկտրասնուցման համար եւ պահվել մարտկոցներում:
Արեւային կոլեկտորները եւս ունակ են փոխակերպելու արեւի էներգիան, բայց դրանց միջոցով էներգիան վերածվում է ոչ թե էլեկտրաէներգիայի, այլ՝ ջերմության:
Հիդրոէներգիա
Ջրային էներգիան հայտնի է նաեւ որպես «հիդրոէներգիա»: Ջրային հոսանքների ուժը կարող է գեներացնել էլեկտրաէներգիա, որը հետո կարող է օգտագործվել տներ կամ ամբողջ քաղաքներ սնուցելու նպատակով։
Փոքր հիդրոէլեկտրակայանը, օգտագործելով ջրային հոսանքների ուժը, կարող է արտադրել մինչեւ 100 կՎտ էլեկտրաէներգիա։
Պատմիր շրջապատիդ վերականգնվող էներգիայի մասին
Փորձիր այս պարզ հավաքածուն՝ ինքնուրույն կերպով կենցաղային նյութերով հողմային տուրբին պատրաստելու համար: Ներբեռնիր ինքնուրույն պատրաստման հրահանգը և դիտիր ուսուցանող տեսանյութը:
Օզին 2025 թվականի օրացույցում գտել է էներգիայի մասին իրազեկության բարձրացման որոշ կարևոր ամսաթվեր: Ներբեռնիր օրացույցն այստեղ:
Օգտագործիր Օզիի պրեզենտացիան և օգնիր համադասարանցիներիդ կամ ծնողներիդ զարգացնել իրենց գիտելիքներն այս ոլորտում:
Ներբեռնել կոմիքսները
Օզիի արկածները
Օզին եւ նրա չորս ընկերները ընթերցողին տանում են իրենց աշխարհ: Անցնելով մի շարք արկածների միջով՝ մեր հերոսներին հաջողվում է փրկել իրենց հարազատ քաղաքն ու ապագան:
Երեխաներն այլ մարդկանց պատմում են, թե ինչպես ավելի արդյունավետ օգտագործել էներգիան եւ թե ինչու է պետք դա անել միասին:
Լունան, Լենան եւ Օզին
Լեան տեխնոգիք է. միշտ մտածում է, գծագրեր անում եւ տեխնոլոգիան օգտագործելու նոր ուղիներ առաջարկում: Նա խնամում է Օզիին իր կրտսեր քրոջ՝ Լունայի հետ, ով երբեմն (միայն երբեմն) զայրացնում է նրան։
Մաքսը եւ Դենին
Մաքսն ու Դենին ընկերներ դարձած թշնամիներ են՝ միավորված ընդհանուր գործով: Նրանք միասին ղեկավարում են էներգիայի օգտագործման ավելի արդյունավետ ուղիներին նվիրված դպրոցական ակումբը եւ ճանաչված սոցիալական մեդիա օգտահաշիվը:
Պրոֆեսոր Սլեյթը ու Գաջեթ Թեյլսը
Պրոֆեսոր Սլեյթը գիտնական է, որն իր կյանքը նվիրել է էներգիայի օգտագործման ավելի խելացի ուղիների որոնմանը: Նրա կրտսեր եղբայր, փայլուն ինժեներ Գաջեթ Թեյլսը օգնում է Սլեյթին իրականություն դարձնել իր տեսլականը՝ կառուցելով սարքեր, որոնք աշխատում են էներգիայի բնական աղբյուրների հիման վրա՝ չվնասելով շրջակա միջավայրը:
Էլեկտրական լամպը. Օզիի արկածները
Ապակե գլոբուս. Օզիի նոր արկածները
Նախաձեռնության մասին ավելին իմանալու համար կարող եք գրել էլեկտրոնային փոստի [email protected] հասցեին։
