
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի, «ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր» հիմնադրամի եւ «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Three4ResilientArmenia ծրագիրը կազմակերպում է երկօրյա գաղափարատոն, որը նպատակ ունի նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների եւ հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։
Միջոցառումն անցկացվելու է մայիսի 16-17-ը՝ Գորիսում գտնվող «Իմփաքթ Հաբ Սյունիք»-ի տարածքում։
Ծրագրի նպատակն է նպաստել նշված թիրախային խմբերի սոցիալական եւ տնտեսական ինտեգրմանը: Գաղափարատոնը համատեղում է ուսուցողական, թիմային աշխատանքի եւ խաղային տարրեր՝ նպատակ ունենալով խթանել ձեռնարկատիրական մտածողությունը, օգնել մասնակիցներին բացահայտել իրենց ձեռնարկատիրական ներուժը եւ տրամադրել գործիքներ՝ գաղափարներն իրական բիզնեսի վերածելուն նպաստելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր բոլոր անձինք, այդ թվում՝ 2020 եւ 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածները, 2020 թվականի պատերազմի մասնակիցները, ընդունող համայնքներում բնակվող տեղացի բնակիչները, ուսանողներն ու երիտասարդները, ինչպես նաեւ ձեռներեցությամբ հետաքրքրված այլ անձինք։
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը լրանում է մայիսի 10-ին։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.