Մինչեւ 45,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամի դրամաշնորհներ Սյունիքի մարզում գործող ՔՀԿ-ներին
27 Նոյեմբերի, 2023

Մինչեւ 45,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամի դրամաշնորհներ Սյունիքի մարզում գործող ՔՀԿ-ներին


Չեխական «Մարդը կարիքի մեջ» (People in Need) ՀԿ-ն հայտարարում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ դրամաշնորհային մրցույթ ՀՀ Սյունիքի մարզում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար։

Մրցույթի նպատակն է աջակցել ՔՀԿ-ներին տեղական համայնքների բնակչության եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար անհրաժեշտ կարիքահեն եւ արդիական սոցիալական ծառայությունների տրամադրման հարցում։ Մրցույթին կարող են մասնակցել այն ՔՀԿ-ները, որոնք ունեն սոցիալական ծառայությունների մատուցման առնվազն 1 տարվա փորձ։

ՔՀԿ-ների կողմից առաջարկկվող նախագծերը կարող են ենթադրել փոքր համայնքային տների հիմնում, թրաֆիքինգի, աշխատանքային շահագործման, ինչպես նաեւ թմրամիջոցների կիրառման ռիսկի կանխարգելման համայնքային սոցիալական ծառայությունների տրամադրում, «Սոցիալական տաքսի» ծառայության ներդրում, միայնակ տարեցների կամ հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցողների երկարատեւ մասնագիտացված խնամքի ծառայությունների ներդրում եւ այլն։

Հայտատուները կարող են ներկայացնել մի քանի առաջարկ/գաղափար, սակայն հաղթող կարող է ճանաչվել միայն մեկը: «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն նախատեսում է տրամադրել հինգ դրամաշնորհ (յուրաքանչյուրը մինչեւ 45,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023թ. դեկտեմբերի 10-ը։ 

2023 թվականի նոյեմբերի 23-ին, ժամը՝ 12։00-ին կկազմակերպվի առցանց տեղեկատվական հանդիպում հավելյալ հարցերին պատասխանելու եւ պարզաբանումների համար։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

10 Դեկտեմբերի, 2023

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,