Մինչեւ 3 մլն եվրո դրամաշնորհային ֆինանսավորմամբ հայտամրցույթ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար
28 Մարտի, 2025

Մինչեւ 3 մլն եվրո դրամաշնորհային ֆինանսավորմամբ հայտամրցույթ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար


Եվրոպական միությունը հայտարարում է նոր հայտամրցույթ՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար։

«Հզորացնել քաղաքացիական հասարակությունը որպես փոփոխությունների մղող շարժիչ ուժ» հայտամրցույթի նպատակն է ամրապնդել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների` որպես վստահելի, անկախ եւ արդյունավետ դերակատարների կարողությունները եւ բարձրացնել նրանց դիմակայունությունը:

Դրամաշնորհային ֆինանսավորումը կբարձրացնի Հայաստանի անկախ լրատվամիջոցների եւ լրագրողների ազատ, էթիկական ու մասնագիտական գործունեություն իրականացնելու կարողությունները՝ նրանց տրամադրելով վերապատրաստումներ, իրավաբանական աջակցություն եւ տեխնոլոգիական գործիքներ, որոնք կբարելավեն հետաքննական լրագրությունը եւ կտրամադրեն հակազդեցություն ապատեղեկատվությանը (Լոտ 1․ ԶԼՄ-ների ազատություն եւ արհեստավարժություն)։ Աջակցության գումարի չափը՝ 970,000 եվրո։

Դրամաշնորհային ֆինանսավորումը նաեւ կբարձրացնի Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ներ) կարողությունները, կայունությունը եւ ազդեցությունը՝ նրանց կազմակերպչական կարողությունները, ֆինանսական դիմակայունությունը եւ քաղաքական երկխոսության, պաշտպանություն եւ ծառայությունների մատուցման ոլորտներում արդյունավետ մասնակցության կարողությունները զարգացնելու միջոցով (Լոտ 2․ Հայաստանում քաղաքացիական հասարակության հզորացում)։ Աջակցության գումարի չափը՝ 3,000,000 եվրո։

2025 թվականի ապրիլի 2-ին, Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին տեղի կունենա տեղեկատվական հանդիպում: Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչեւ ս․թ․ մարտի 28-ը՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2025 թ․ մայիսի 5-ը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հայտամրցույթի հայտարարություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

5 Մայիսի, 2025

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,