ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Culture» ծրագիրը 2024թ-ի սեպտեմբերի 28-30-ին Իջեւան համայնքում կհյուրընկալի «Քաղաքային պատմություններ, բազմազան ձայներ՝ Հետքեր» ցանցային փառատոնը։ Եռօրյա համայնքային փառատոնը նշում է «EU4Culture» քառամյա ծրագրի ավարտը:
Փառատոնն ընդգծում է EU4Culture-ի գործունեության ազդեցությունը Հայաստանի ոչ մայրաքաղաքային բնակավայրերի մշակութային եւ ստեղծարար ոլորտների վրա: Ընդգրկելով տարբեր միջոցառումներ՝ փառատոնի տեղական եւ միջազգային ծրագրերը կներկայացնեն «EU4Culture» ծրագրի շահառուների, Հայաստանի տեղական արվեստագետների եւ ներկայացուցիչների գեղարվեստական ստեղծագործությունները եւ կատարումները, ինչպես նաեւ Վրաստանից հրավիրված արվեստագետներին:
Երեք օրվա ընթացքում համայնքի 18 գյուղերից յուրաքանչյուրում տեղի կունենա կավից պատրաստված հուշատախտակների բացում՝ Իջեւան, Չարենցավան եւ Սեւան համայնքների ստեղծագործական խմբերի երգ ու պարի կատարումներով։
7,85 միլիոն եվրո բյուջեով EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթի եւ ստեղծարարության ոլորտներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արեւելյան գործընկերության երկրների ոչ մայրաքաղաքային բնակավայրերին:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,