Մեկնարկել է Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կրթաթոշակային ծրագրի 2025թ. հայտամրցույթի առաջին փուլը։ Հայտամրցույթի ուշադրության կենտրոնում շրջակա միջավայրի եւ կլիմայի փոփոխության հիմնախնդիրներն են:
Քաղաքացիական հասարակության կրթաթոշակների այս մրցույթը բաց է Արեւելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) բոլոր քաղաքացիների համար՝ անկախ նրանց ներկայիս գտնվելու վայրից: Դիմորդը պետք է լինի 18 տարեկանից բարձր, ունենա անգլերեն լեզվի լավ իմացություն եւ կրթաթոշակային ծրագրի գաղափար կամ համայնքային ակտիվության, կամ էլ քաղաքացիական տեխնոլոգիաների ոլորտում:
Սույն մրցույթի շրջանակում հատկացվող կրթաթոշակները երկու տեսակի են՝ Համայնքային ակտիվության կրթաթոշակներ եւ Քաղաքացիական թվային կրթաթոշակներ (նախատեսված են հատուկ ՏՏ մասնագետների համար, ինչպիսիք են ինժեներ – ծրագրավորողները, տվյալների մասնագետները, դիզայներները, ովքեր օգտագործում են տեխնոլոգիաներ՝ ի օգուտ համայնքի):
Ընտրված թեկնածուներին կտրամադրվի համապատասխան ուսուցում եւ հրահանգավորում, 5000 եվրո՝ համապատասխան գործողությունների իրականացման համար, ինչպես նաեւ գործնական կապերի հաստատման հնարավորություններ: Դուք նաեւ կկարողանաք դառնալ ԱլԳ քաղաքացիական հասարակության հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի շրջանավարտների ցանցի անդամ:
Դիմումների վերջնաժամկետը 2024 թ. դեկտեմբերի 30-նն է։
2024 թ. դեկտեմբերի 10-ին Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամը հնարավոր դիմորդների համար կանցկացնի առցանց տեղեկատվական հանդիպում, որին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այցտեղ։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,