«Մարդը կարիքի մեջ». ենթադրամաշնորհային մրցույթ Սյունիքի մարզի համայնքապետարանների համար
07.03.2025

«Մարդը կարիքի մեջ». ենթադրամաշնորհային մրցույթ Սյունիքի մարզի համայնքապետարանների համար


ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում հայտարարվում է ենթադրամաշնորհային մրցույթ Սյունիքի մարզի համայնքապետարանների համար։

Մրցույթը նպատակ ունի բարելավելու տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները, ինչպես նաեւ նպաստելու տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի հետ նրանց համագործակցությունը՝ ի նպաստ Սյունիքի մարզի համայնքների խոցելի խմբերին տրամադրվող կարիքահեն, նորարար եւ արդիական սոցիալական ծառայությունների ստեղծմանն ու զարգացմանը։

Ակնկալվում է ֆինանսավորել 2 կամ 3 ենթադրամաշնորհային ծրագիր՝ յուրաքանչյուրը առնվազն 40,000 եւ առավելագույնը 70,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ ֆինանսավորումով։

Ծրագիրն իրականացվում է Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն շահույթ չհետապնդող կազմակերպության՝ չեխական «Մարդը կարիքի մեջ/People in Need» ոչ կառավարական կազմակերպության կողմից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 16-ը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

16.03.2025

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,