Տրանսատլանտյան հիմնադրամը (ՏՀ/TF)՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ հիմնադրամի «Տարածաշրջանային համագործակցության սեւծովյան հիմնադրամ» ծրագրի հետ համագործակցությամբ մեկնարկել է հատուկ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար նախատեսված հայտամրցույթ՝ դրանց կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար։
Հիմնական նպատակն է ՔՀԿ-ներին զինել գիտելիքներով եւ գործիքներով՝ մեղմելու եւ հաղթահարելու այնպիսի տարածաշրջանային մարտահրավերները (բայց չսահմանափակվելով դրանցով), ինչպիսիք են՝ աշխարհաքաղաքական ռիսկերը, ապատեղեկատվության կամ թվային անվտանգության հետ կապված սպառնալիքները, երկրին բնորոշ մարտահրավերները, ինչպիսիք են՝ ներքին քաղաքականությունը, իրավական սահմանափակումները, քաղաքական մշակույթը, չարամիտ նարատիվները կամ շարունակվող հակամարտությունները։
Սույն մրցույթը հայտարարվել է «Քաղաքացիական հասարակության դիմակայունության բարձրացում Արեւելյան գործընկերությունում» (ERICS-EaP) ծրագրի շրջանակում։ Այն ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից եւ ղեկավարվում է Տրանսատլանտյան հիմնադրամի կողմից։
ՔՀԿ-ները կարող են դիմել ֆինանսավորման՝ դիմակայունության ամրապնդմանն ուղղված բազմազան միջոցառումներին աջակցելու համար. դասընթացների, սեմինարների, ուսումնական հնարավորությունների մշակում՝ պաշտպանվելու կամ մեղմելու այնպիսի ռիսկերից, ինչպիսիք են քաղաքական ճնշումները, շարունակվող պատերազմը/սառեցված հակամարտությունները, ապատեղեկատվությունը, սոցիալական ներգրավվածության պակասը, բեւեռացումը եւ այլն: Առաջարկի շրջանակներում դիմող կողմը կարող է մշակել նոր դասընթացների ուսումնական պլան եւ մեթոդաբանություն կամ բարելավել եւ կիրառել գործողները:
Խրախուսվում են միջսահմանային գործունեությանն ու գործնական կապերի ընդլայնմանն ուղղված միջոցառումները։
՝
Դրամաշնորհի չափը յուրաքանչյուր ծրագրի համար կազմում է 20,000 եվրո (ծրագրի առավելագույն տեւողությունը՝ 5 ամիս)
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 13-ն է։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,