«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում եւ Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող R2D Սյունիք ծրագիրը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ տեղական փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցող կազմակերպությունների համար։
Այս աջակցությունն ուղղված է այն կազմակերպություններին, որոնք Սյունիքի մարզում նպաստում են կամ կնպաստեն գյուղատնտեսության /գյուղմթերքի վերամշակման (բացի առաջնային արտադրությունից), արդյունաբերության եւ զբոսաշրջության ոլորտներում գործող ՓՄՁ-ների զարգացմանը։
R2D Սյունիք ծրագիրը կօգնի ուժեղացնել այս կազմակերպությունների կարողությունները, հասանելի դարձնել անհրաժեշտ ծառայությունները մասնավոր հատվածի համար, եւ միաժամանակ նպաստել տարածաշրջանի տնտեսական առաջընթացին, կյանքի որակի բարելավմանը եւ խոցելի խմբերի ընդգրկմանը՝ պահպանելով գենդերային հավասարության սկզբունքը։
Կոչը բաց է բիզնեսի աջակցման կազմակերպությունների, մասնագիտական կրթական հաստատությունների, ոլորտային ասոցիացիաների եւ միությունների, հետազոտական եւ նորարարական կենտրոնների, ոչ առեւտրային կազմակերպությունների համար։
Դրամաշնորհային աջակցության չափը կազմում է մինչեւ 30,000 եվրո։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչեւ ս.թ. ապրիլի 27-ը։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), ԵՄ անդամ երկրների, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,