Եվրամիության կողմից ֆինանսավորվող «EU4Environment» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է էլեկտրոնային ուսուցման առցանց դասընթաց՝ «Կանաչ տնտեսության ներածություն» թեմայով:
10-ժամյա անվճար դասընթացն անդրադառնում է հիմնական հասկացություններին, քաղաքականության գործիքներին և միջազգային շրջանակներին, որոնք բոլոր մակարդակներում խթանում են ներառական կանաչ տնտեսությունները: Դասընթացը բաղկացած է ինտերակտիվ վարժություններով հինգ մոդուլից, որոնք կարելի է անցնել ձեզ հարմար տեմպով:
Դասընթացը հայերեն է և բաց է քաղաքականություն մշակողների, ձեռնարկությունների և լայն հասարակության համար: Այն անվճար է, իսկ ավարտելուց հետո սովորողները կստանան վկայական:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,