
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը փնտրում է վարչական բաժնի քարտուղարի։ Աշխատանքի մեկնարկի ակնկալվող ամսաթիվը հուլիսի 1-ն է:
Հաջողակ թեկնածուն կծառայի վարչական բաժնի ղեկավարի հսկողության եւ պատասխանատվության ներքո՝ աջակցելով գնումների ընթացակարգերի (մատակարարումներ եւ ծառայությունների մատուցում), փաստաթղթերի եւ էլ.փոստի կառավարման, նամակագրության եւ ներքին փաստաթղթերի արխիվացման, պահպանման, գրանցման, ուղարկման եւ ստացման, ինչպես նաեւ պլանավորման, հանդիպումների եւ ճամփորդությունների կազմակերպման, նոթերի եւ արձանագրությունների, ինչպես նաեւ նշումների (այդ թվում՝ բանավոր նշումների) կազմման հարցերում:
Բազային աշխատավարձը կախված է համապատասխան եւ հաստատված աշխատանքային փորձից եւ սովորաբար սկսում է տարեկան 7,909,226 ՀՀ դրամից:
Դիմորդը պետք է ունենա քարտուղարի, գրասենյակի ադմինիստրատորի կամ համարժեք վկայական եւ քարտուղարի կամ գրասենյակի օգնականի երեք տարվա մասնագիտական փորձ, անգլերենի իմացության նվազագույն B2 մակարդակ եւ հայերենի գերազանց իմացություն (ցանկալի է՝ որպես մայրենի լեզու):
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 5-ն է։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.