Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը փնտրում է մամուլի եւ տեղեկատվության պատասխանատու
17.10.2024

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը փնտրում է մամուլի եւ տեղեկատվության պատասխանատու


Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը փնտրում է մամուլի եւ տեղեկատվության պատասխանատու` Պատվիրակության քաղաքական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի համար։ Տվյալ հաստիքում աշխատանքի մեկնարկը նախատեսվում է 2024 թվականի դեկտեմբերի 1-ին։

Հաջողակ թեկնածուն կվերլուծի հայկական տեղեկատվական միջավայրի միտումներն ու զարգացումները՝ կենտրոնանալով ավանդական ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում ապատեղեկատվության եւ ատելության խոսքի դրսեւորումների վրա, եւ կաշխատի ԵՄ պատվիրակության նախագծերի եւ հաղորդակցման ծրագրերի ուղղությամբ:

Թեկնածուն պետք է ունենա համապատասխան ոլորտում (հաղորդակցություն, միջազգային հարաբերություններ, հասարակայնության հետ կապեր) առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ համանման պաշտոնում, պետական ​​գնումների գործընթացի լավ իմացություն, անգլերեն եւ ռուսերեն լեզուների C2 մակարդակի եւ հայերենի գերազանց իմացություն (մայրենի կամ համարժեք մակարդակ):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 28-ը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

28.10.2024

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,