Հայաստանում ԵՄ պատվիրակությունում վճարվող փորձնակության հնարավորություն՝ երիտասարդ շրջանավարտների համար
20 Մարտի, 2024

Հայաստանում ԵՄ պատվիրակությունում վճարվող փորձնակության հնարավորություն՝ երիտասարդ շրջանավարտների համար


Հայաստանում ԵՄ պատվիրակությունը վճարվող փորձնակության հնարավորություն է առաջարկում միջազգային հարաբերություններով հետաքրքրված եւ դիվանագիտական առաքելությունների աշխատանքին ծանոթանալու ցանկություն ունեցող երիտասարդ շրջանավարտներին։

Պատվիրակությունն առաջարկում է վեցամսյա փորձնակության հնարավորություն իր Համագործակցության բաժնում (COOP) եւ Քաղաքական, մամուլի եւ տեղեկատվական բաժնում (PPI)։

Փորձնակությունը սկսվում է 2024թ․ մայիսին։

Պատվիրակությունը կքննարկի միայն ներկայումս Հայաստանում բնակվող դիմորդների թեկնածությունը: Թեկնածուները պետք է ունենան հաղորդակցության, մեդիայի, զարգացման կամ մարդասիրական օգնության հետ կապված ուսումնասիրությունների մագիստրոսի (կամ համարժեք) դիպլոմ  եւ բանավոր ու գրավոր անգլերենի եւ հայերենի գերազանց իմացություն: Ռուսերենի եւ/կամ ԵՄ այլ լեզուների լավ աշխատանքային իմացությունը կդիտարկվի որպես առավելություն (PPI բաժին):

Ընտրված փորձնակներից յուրաքանչյուրը կստանա ամսական դրամաշնորհ՝ կեցության ծախսերը հոգալու համար: Ճանապարհորդության, վիզայի, ապահովագրության, կացարանի հետ կապված բոլոր ծախսերը պետք է հոգա փորձնակը:

Դիմելու վերջնաժամկետը 2024 թ․ մարտի 31-ն է

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

31 Մարտի, 2024

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,