Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագիրը փնտրում է լեզվի մասնագետ
1 Հուլիսի, 2022

Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագիրը փնտրում է լեզվի մասնագետ


«Հայաստանի պետական հատվածում բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում» Թվինինգ ծրագիրը փնտրում է լեզվի մասնագետի՝ Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի համար:

Այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի, Գերմանիայի և Լատվիայի համատեղ ջանքերով և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել բարեվարքությունը և կանխել կոռուպցիան Հայաստանի պետական հատվածում, որը ներառում է հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման ծրագրերի իրականացում, ինչպես նաև Հակակոռուպցիոն ռազմավարության ներդրում:

Հաջողակ թեկնածուն ծրագրի հետ կաշխատի 22 օրացուցային ամիսների ընթացքում՝ սկսած 2022 թվականի օգոստոսից: Նա պետք է աշխատի ամբողջ դրույքով և բնակվի Երևանում:

Համախառն ամսական աշխատավարձը կազմում է 1,500 եվրո:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է։

Իմացիր ավելին

Թափուր հաստիքի հայտարարություն

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,