Եվրոպական միության ազգային մշակութային կազմակերպությունների հայաստանյան կլաստերը՝ ՅՈՒՆԻՔ Հայաստանը, որը նաեւ ՅՈՒՆԻՔ Գլոբալի մաս է կազմում, հրավիրում է դպրոցականներին, ուսանողներին եւ բոլոր լեզուներով հետաքրքրվածներին մասնակցելու Եվրոպական լեզուների օրվա միջոցառումներին, որոնք տեղի կունենան այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը՝ 15։00-ից 17։00-ն՝ Հայաստանի ազգային գրադարանի բակում։
Միջոցառման ընթացքում սպասվում է․
Բելգիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Հունաստանը, Հունգարիան, Ռումինիան, Շվեդիան, Ֆրանսիան կունենան իրենց անկյունները՝ հատուկ լեզվական ակտիվություններով։
ՅՈՒՆԻՔ-ը (Եվրոպական միության ազգային մշակութային կազմակերպությունների ցանց) միջազգային մշակութային հարաբերություններով զբաղվող ազգային կազմակերպությունների եվրոպական ցանց է: ՅՈՒՆԻՔ-ը մեկն է այն ցանցերից, որոնք աջակցություն են ստանում Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,