
ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» (EU4Environment) ծրագրի իրականացնող գործընկեր Ջրի միջազգային գրասենյակը (Office International de l’Eau) փնտրում է ծառայությունների մատուցման գործընկեր (ֆիզիկակական կամ իրավաբանական անձ), որը կիրականացնի Հայաստանի հյուսիսային գետավազանային կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը։
Այս առաջադրանքի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում հյուսիսային գետավազանային կառավարման ծրագրի ընդունմանը` տրամադրելով փորձագիտական գիտելիքներ եւ աջակցելով շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման եւ փորձաքննության գործընթացի իրականացմանը:
Պայմանագրի գումարը կազմում է 12,000 եվրո: Հաշվետվությունները եւ արդյունքները պետք է ներկայացվեն անգլերեն եւ հայերեն լեզուներով:
Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 11-ն է։
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ ջրային ռեսուրսներ եւ բնապահպանական տվյալներ» ծրագիրը նպատակ ունի գործարկել բնական ռեսուրսների պահպանմանն ուղղված մի քանի հիմնական մեխանիզմներ՝ երկրներին ընձեռելով կանաչ աճի հնարավորություն՝ Եվրոպական կանաչ գործարքի եւ հետկորոնավիրուսային ժամանակաշրջանի կանաչ վերականգնման սկզբունքներին համապատասխան։
Սա կնպաստի ավելի երկարաժամկետ բնապահպանական, կլիմայական եւ սոցիալ-տնտեսական դիմակայունությանը, ինչպես նաեւ կբարելավի մարդկանց առողջությունն ու բարեկեցությունը:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.