«Էրազմուս+» համաշխարհային վեբինար. նոյեմբերի 7-ից 10-ը միացիր և իմացիր ծրագրի հնարավորությունների մասին
21 Հոկտեմբերի, 2022

«Էրազմուս+» համաշխարհային վեբինար. նոյեմբերի 7-ից 10-ը միացիր և իմացիր ծրագրի հնարավորությունների մասին


ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագիրն աշխարհի տարբեր երկրների կրթական կազմակերպությունների համար կազմակերպում է աշխատաժողով՝ նվիրված ծրագրի շրջանակներում հասանելի փոխանակման և համագործակցության հնարավորություններին: Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 7-ից 10-ը (նոյեմբերի 9-ը կլինի ընդմիջում)՝ հիբրիդային ձևաչափով։

Աշխատաժողովը եզակի հնարավորություն է տալիս մասնակիցներին ավելի լավ հասկանալու այս ծրագրի բաղկացուցիչների բոլոր ասպեկտներն ու առավելությունները, այդ թվում՝

  • ուսանողների և դասախոսների ակադեմիական փոխանակումներ,
  • բարձրագույն կրթության, մասնագիտական կրթության և ուսուցման ու մարմնակրթության ոլորտներում համագործակցության ծրագրեր,
  • վիրտուալ փոխանակումներ,
  • շարժունակության ծրագրեր հետազոտությունների համար։

Վեբինարը կհեռարձակվի համացանցում, իսկ գրանցման մանրամասները կներկայացվեն առաջիկայում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

10 Նոյեմբերի, 2022


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,