«Էրազմուս+». «Game in Action» դասընթացը Հայաստանում
05.11.2021

«Էրազմուս+». «Game in Action» դասընթացը Հայաստանում


«Էրազմուս+»-ը հայտարարում է հրատապ հայտամրցույթ երիտասարդական աշխատողների և դասընթացավարների համար, ովքեր ցանկանում են մասնակցել նոյեմբերի 20-ից 27-ը Գյումրիում կայանալիք «Game in Action» դասընթացին։

Դասընթացը երիտասարդ աշխատողներին և դասընթացավարներին կօգնի բարելավել իրենց խաղային ուսուցման ու դասավանդման հմտությունները՝ դրանք իրենց երիտասարդական աշխատանքային փորձի շրջանակում օգտագործելու համար, ինչպես նաև թեմատիկ խաղերի միջոցով երիտասարդներին կօգնի զարգացնել իրենց «փափուկ» հմտությունները և քաղաքացիական կարողությունները:

Դիմել կարող են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի 18 տարեկան և ավելի բարձր տարիքի երիտասարդական աշխատողներն ու երիտասարդ առաջնորդները, ովքեր ունեն երիտասարդական աշխատանքի առնվազն երեք տարվա փորձ, ինչպես նաև վարժ տիրապետում են անգլերենին:


Ծրագիրը կհոգա մասնակիցների տեղավորման և ճանապարհային ծախսերը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,