Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է հայկական բուհերի բակալավրիատի 3-րդ կամ 4-րդ կուրսի, ինչպես նաև մագիստրատուրայի ԵՄ գործունեությամբհետաքրքրված ուսանողներին մասնակցելու «ԵՄ մոդել» սիմուլյացիոն խաղին։
Դուք հնարավորություն կունենաք զգալու, թե ինչպես է գործում Եվրոպական խորհուրդը, հանդես գալու ԵՄ անդամ պետությունների ղեկավարների դերում և համատեղ աշխատելու՝ կարևոր քաղաքական հարցի շուրջ համաձայնության հասնելու համար։
Ընտրված մասնակիցները կանցնեն ներածական և նախապատրաստական դասընթացներ՝ ավելին իմանալու Եվրոպական միության, ԵՄ հաստատությունների և որոշումների ընդունման գործընթացների մասին։
Եթե հետաքրքրված եք, ապա դիմեք՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակ (մինչև 500 բառ) [email protected] էլ. հասցեին։ Թեմա բաժնում նշեք «Model EU Application/ ԵՄ մոդել դիմում»։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025 թ. ապրիլի 6-ը։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,