ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն. դրամաշնորհներ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված ֆերմերների համար
10.07.2024

ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն. դրամաշնորհներ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված ֆերմերների համար


ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը (EU-GAIA), որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից, հայտարարում է բաց դրամաշնորհային մրցույթ։

Մրցույթի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, ովքեր բռնի տեղահանվել են Հայաստան եւ բնակվում են երկրի գյուղական բնակավայրերում եւ համայնքներում:

Մրցույթի մասնակիցները կկարողանան ստանալ ուսուցում, բիզնես խորհրդատվություն եւ անհրաժեշտ սարքավորումներ:

Նախաձեռնությունը կաջակցի ֆերմերներին, ովքեր զբաղվում են մրգերի, բանջարեղենի եւ հատապտուղների, մեղրի եւ մեղվաբուծական արտադրանքի, խոտաբույսերի եւ դեղաբույսերի առաջնային արտադրությամբ եւ վերամշակմամբ, ինչպես նաեւ ճագարների եւ թռչունների բուծմամբ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 15-ը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

15.07.2024

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,