«Բի–բի–սի» փորձագետի առցանց դասընթաց Հայաստանում ժուրնալիստիկայի ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանողների համար
23 Մարտի, 2022

«Բի–բի–սի» փորձագետի առցանց դասընթաց Հայաստանում ժուրնալիստիկայի ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանողների համար


ԵՄ կողմից ֆինանսավորվող «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրը ժուրնալիստիկայի ֆակուլտետի երրորդ և չորրորդ կուրսերում սովորող հայաստանցի ուսանողներին հրավիրում է «Բի–բի–սի»–ի լրագրողների կողմից վարվող առցանց դասընթացների։

Դասընթացները («Ինչպես գտնել և հրապարակել մուլտիմեդիա պատմություններ» Դեյվիդ Հեյուարդի կողմից և «Ինչպես աշխատել պատմության կառուցվածքի վրա» Դեյվիդ Նոլանի կողմից) տեղի կունենան ապրիլի 12–ին և 13-ին։

Յուրաքանչյուր դասընթացը կտևի 2.5 ժամ՝ 18:30-21:00։ Կտրամադրվի անգլերենից հայերեն համաժամանակյա թարգմանություն։ 

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ մարտի 30։

Ծրագիրը նաև հնարավորություն է տալիս չորս ամսով փորձաշրջան անցնել «Ֆակտոր Թիվի»–ում։ 

Իմանալ ավելին

Դիմելու համար անցեք այս հղումով։

«Ֆակտոր Թիվի»–ում փորձաշրջանի մասին ավելին իմանալու համար այցելեք հետևյալ երկու հղումներով՝ Փորձ, գիտելիք ու գործնական աշխատանք․ Ուսանողների տպավորությունները՝ Factor TV-ի փորձաշրջանի մասին , Փորձ,գործ և մասնագիտական հմտություններ․Factor TV-ն լրագրություն է ճանապարհում ուսանողների 2-րդ խմբին։

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

30 Մարտի, 2022


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,