Աշխատանքային իրավունքների վերաբերյալ մրցույթ Հայաստանում գործող ԶԼՄ-ների, լրագրողների եւ բլոգերների համար
25.05.2023

Աշխատանքային իրավունքների վերաբերյալ մրցույթ Հայաստանում գործող ԶԼՄ-ների, լրագրողների եւ բլոգերների համար


Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի եւ դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների եւ սոցիալական պաշտպանության» (EU4LabourRights) ծրագրի շրջանակներում հայտարարում է լրագրողական աշխատանքների մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել զանգվածային լրատվամիջոցներ, լրագրողներ, լրագրողական կազմակերպություններ, քաղաքացիական լրագրողներ՝ բլոգերներ, վլոգերներ եւ այլք՝ ներկայացնելով աշխատանքային իրավունքի մասին, այդ իրավունքի խախտումներին եւ պաշտպանությանը նվիրված իրենց լրագրողական աշխատանքները։ Ներկայացվող աշխատանքները պետք է հրապարակված լինեն 2021թ. հունվարի 1-ից մինչեւ հայտի ներկայացման օրը:

Սահմանված մրցանակային անվանակարգերը հինգն են` հետաքննություն, հարցազրույց, ֆոտոռեպորտաժ, հետազոտություն, դիմանկար:

Ներկայացվող նյութերի քանակական կամ ծավալային սահմանափակում չկա։ Այդուհանդերձ, ԵՄ ֆինանսավորամբ իրականացված ծրագրերի շրջանակում ստեղծված լրագրողական արտադրանքը չի գրանցվում մրցույթում։

Աշխատանքները հարկավոր է ներկայացնել մինչեւ 2023թ. հունիսի 1-ը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թ. հուլիսի 5-ին:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

01.06.2023

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,