Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը հայտարարում է 2026-2028 թթ. շրջափուլի պատվիրակների մրցույթ
31 Հոկտեմբերի, 2025

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը հայտարարում է 2026-2028 թթ. շրջափուլի պատվիրակների մրցույթ


Երկու տարին մեկ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը (ԱլԳ ՔՀՖ) հայտարարում է պատվիրակների ընտրության մրցութային գործընթաց Արեւելյան գործընկերության երկրների եւ Եվրոպական միության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շրջանում: Պատվիրակներն ակտիվորեն մասնակցում են երկամյա շրջափուլին, ներկա են լինում աշխատանքային խմբերի տարեկան նիստերին եւ ստանում են ԱլԳ ՔՀՖ քաղաքացիական հասարակության գագաթնաժողովում քվեարկության իրավունք։

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումն այժմ փնտրում է պատվիրակներ 2026-2028 թթ. շրջափուլի համար։

Իրենց պաշտոնավարման ընթացքում ընտրված պատվիրակները կդառնան Արեւելյան գործընկերության տարածաշրջանում գործող առաջատար քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ընտրյալ համայնքի մաս: Նրանք կստանան ԱլԳ ՔՀՖ քաղաքացիական հասարակության գագաթնաժողովին մասնակցության բացառիկ իրավունք, որը միավորում է ավելի քան 300 մասնակիցների, այդ թվում՝ շահագրգիռ կողմերի, դոնորների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Պատվիրակները կկարողանան շփումներ հաստատել եւ ակտիվորեն մասնակցել աշխատանքային խմբերի տարեկան նիստերին եւ Գլխավոր ասամբլեային: Միասին նրանք հանդես կգան հանուն ընդհանուր նպատակների, կհամագործակցեն տարածաշրջանային նախագծերի շուրջ, կազդեն Արեւելյան գործընկերության քաղաքականության շրջանակում պաշտոնական միջոցառումների վրա, կստանան ֆինանսավորման եւ կարողությունների զարգացման հնարավորությունների առաջնահերթ հասանելիություն, ինչպես նաեւ կմասնակցեն Ֆորումի կողմից կազմակերպված այլ միջոցառումների: 

ԱլԳ ՔՀՖ-ն հասարակական կազմակերպություններին հրավիրում է ներկայացնել իրենց դիմումները՝ օգտագործելով այս հղումը: Դիմումները կարելի է ներկայացնել անգլերեն կամ ռուսերեն լեզուներով: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 2-ն է։

ԱլԳ ՔՀՖ-ն Արեւելյան գործընկերության երկրների եւ Եվրոպական միության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ամենամեծ միավորող հարթակն է: Ավելի քան 1000 կազմակերպությունների հետ միասին Ֆորումը խթանում է եվրոպական ինտեգրացիան եւ աջակցում է բարեփոխումներին ու ժողովրդավարական փոխակերպումներին Արեւելյան գործընկերության վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում:

Իմացիր ավելին

Մրցույթի հայտարարություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

2 Նոյեմբերի, 2025

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,