ActEU. «Իմ աչքերով. ժողովրդավարության պատմություններ» տեսանյութերի մրցույթ
20 Հոկտեմբերի, 2025

ActEU. «Իմ աչքերով. ժողովրդավարության պատմություններ» տեսանյութերի մրցույթ


Տրանսեվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների ասոցիացիան (TEPSA) հրավիրում է 18 տարեկան եւ բարձր բոլոր ցանկացողներին՝ անկախ ազգությունից կամ բնակության վայրից, մասնակցելու «Իմ աչքերով. ժողովրդավարության պատմություններ» տեսանյութերի մրցույթին։

Մրցույթը կազմակերպվում է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի «Քաղաքացիների վստահության ակտիվացումը ճգնաժամերի եւ բեւեռացման ժամանակներում» (ActEU) նախագծի հետ համատեղ։

Կազմակերպիչները փնտրում են կարճ, բնօրինակ տեսանյութեր (առավելագույնը 3 րոպե տեւողությամբ), որոնք կանդրադառնան հետեւյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին.

  • Կարո՞ղ ենք շարունակել վստահել քաղաքականությանը, ինստիտուտներին կամ առաջնորդներին.
  • Ո՞վ է իրականում ներկայացնում մարդկանց քաղաքականության մեջ։ Իսկ ո՞վ է լուսանցքից դուրս մնում.
  • Ինչպե՞ս է բեւեռացումն ազդում մեր հասարակությունների վերաձեւման վրա եւ ինչպե՞ս ենք մենք խոսում, շփվում կամ անհամաձայնություն հայտնում միմյանց հետ.
  • Ի՞նչ տեսք ունի քաղաքական մասնակցությունը ձեզ համար (քվեարկությունից մինչեւ բողոքի ակցիաներ կամ խաղաղ, ամենօրյա ակտիվ գործողություններ)։

Տեսանյութը կարող է ունենալ ուղղահայաց (Instagram Reels, TikTok) կամ հորիզոնական (YouTube) ձեւաչափ: Ընդունելի են բոլոր ձեւաչափերը (օրինակ՝ հարցազրույցներ, վլոգներ, անիմացիա, ստեղծագործական մոնտաժներ կամ նույնիսկ մեկ հզոր կադր), ընդ որում՝ այն կարող է տեսագրվել ձեռքի տակ եղած ցանկացած սարքավորմամբ:

Մրցույթին կարող է մասնակցել 18 տարեկան եւ բարձր յուրաքանչյուր ոք կամ փոքր թիմեր (մինչեւ երեք հոգուց բաղկացած):

Մասնակիցները կարող են ներկայացնել ցանկացած ազգություն եւ երկիր։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի նոյեմբերի 9-ի կեսգիշերն է (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով):

Հաղթող տեսանյութի ստեղծողը (կամ թիմի մեկ անդամ) կմասնակցի 2026 թվականի փետրվարի 5-ին Բրյուսելում կայանալիք ActEU եզրափակիչ համաժողովին (կտրամադրվի ճանապարհորդության եւ կացության ծախսերի փոխհատուցում՝ մինչեւ 500 եվրոյի չափով): Տեսանյութը կցուցադրվի համաժողովում եւ կտարածվի TEPSA-ի եւ ActEU-ի ալիքներով:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

9 Նոյեմբերի, 2025

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,