«Մայրության պաշտպանության մասին» թիվ 183 Կոնվենցիայի օրենսդրական կարգավորման ազդեցության գնահատում
15 Սեպտեմբերի, 2022

«Մայրության պաշտպանության մասին» թիվ 183 Կոնվենցիայի օրենսդրական կարգավորման ազդեցության գնահատում


«Մայրության պաշտպանության մասին» ԱՄԿ թիվ 183 կոնվենցիան աշխատանքային ամենաժամանակակից միջազգային ստանդարտն է, որը սահմանում է մայրության արձակուրդի նվազագույն տևողությունը, նվազագույն նպաստների չափը, հղի և կրծքով կերակրող կանանց համար առողջ աշխատանքային պայմանների ապահովման պարտավորությունը, մայրության հիմքով խտրականության արգելքը, ինչպես նաեւ կրծքով կերակրող կանանց համար լրացուցիչ օրական աշխատանքային ընդմիջումների տրամադրման մանրամասները։ Կոնվենցիան վերաբերում է բոլոր աշխատող կանանց աշխատանքին, ներառյալ կախյալ աշխատանքի ոչ տիպիկ ձեւերը (նաեւ թաքնված աշխատանքը՝ առանց գրավոր աշխատանքային պայմանագրի): Մինչ այժմ Կոնվենցիան վավերացրել են ԱՄԿ անդամ 39 երկրներ։ Համատեքստային վերլուծությունների, քննարկումների եւ տարբեր շահակից կողմերի եւ շահառու խմբերի հետ հարցազրույցների ընթացքում հայտնաբերվել են մի քանի օրենսդրական եւ գործնական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն Հայաստանում մայրության պաշտպանության ավելի բարձր մակարդակ ապահովելու համար: Սոցիալ-տնտեսական համատեքստի վերանայում է իրականացվել՝ պարզելու համար ցանկալի քաղաքականության սցենարների իրականացման սոցիալ-տնտեսական բացերն ու մարտահրավերները:

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն, ՄԱԿ Կանայք, Երևան, Հայաստան 2022․

Ներբեռնել



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,