ՓԱՍՏԵՐ ԵՎ ԹՎԵՐ ԵՄ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1 Մարտի, 2021

ՓԱՍՏԵՐ ԵՎ ԹՎԵՐ ԵՄ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները հիմնված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վրա: Այն ժամանակակից, հավակնոտ փաստաթուղթ է, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին և լիարժեքորեն ուժի մեջ կմտնի 2021թ. մարտի 1-ից: Այս համաձայնագիրը Հայաստանի ու ԵՄ-ի համար հիմք է ապահովում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման, նոր աշխատատեղերի ու գործարար հնարավորությունների ստեղծման, ավելի արդար կանոնների հաստատման, ապահովության և անվտանգության բարելավման, ավելի մաքուր շրջակա միջավայրի, ինչպես նաև՝ ավելի լավ կրթության ու հետազոտական հնարավորությունների ոլորտներում փոխադարձ շահերը զարգացնելու համար:

ԵՄ-ն Հայաստանում իրականացվող բարեփոխումների առանցքային գործընկերն է: ԵՄ-ն ավելացրել է իր աջակցության ծավալները և գրեթե կրկնապատկել ամենամյա դրամաշնորհային հատկացումները, որոնք 2019 և 2020 թվականներին տարեկան կազմել են 65 միլիոն եվրո: ԵՄ-ն իր ներկայիս պորտֆելի էական մասն ուղղում է կառավարության բարեփոխումների օրակարգին, մասնավոր հատվածի զարգացմանը, մարդկային կապիտալին ու թիրախային մարզերի զարգացմանը: Բացի այդ, 2014 թ.-ից ի վեր խառը վարկերի և դրամաշնորհների տեսքով ավելի քան 1 միլիարդ եվրո է ներդրվել էներգետիկայի, գյուղատնտեսության ու տրանսպորտի հատվածներում:

Ներբեռնել



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,