«EU NEIGHBOURS east» նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ, հասարակական կարծիքի տարեկան ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա):
2018թ. հարցման արդյունքների համաձայն՝ ԵՄ Արևելյան հարևանության երկրների բոլոր քաղաքացիների գրեթե կեսը (46%) դրական պատկերացում ունի Եվրոպական Միության մասին՝ համեմատած ընդամենը 13%-ի հետ, ովքեր այս հարցում ունեն բացասական ընկալում, իսկ 63%-ը ԵՄ-ի հետ իրենց երկրների հարաբերությունները լավ են գնահատում՝ ԵՄ-ի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, համահունչ ընկալումներով հանդերձ՝ համեմատած նախորդ տարվա հետ:
Տարեկան հարցումների նպատակն է ուսումնասիրել և ավելի լավ հասկանալ Եվրոպական Միության և վերջինիս հետ իրենց երկրների համագործակցության վերաբերյալ ԵՄ Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիների կարծիքն ու իրազեկվածության աստիճանը: Հարցումներն ընդգրկում են հետևյալ լայն թեմաները.
Ըստ առանձին երկրների զեկույցներն ու տեղեկատվական թերթիկները հասանելի են հետևյալ հղումներով.
ԵՄ – Արևելյան գործընկերության երկրներ համագործակցության և գործընկերության մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ. Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա:





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,