Հանրային կարծիքի ուսումնասիրություն – 2017. Հայաստան
30 Հոկտեմբերի, 2017

Հանրային կարծիքի ուսումնասիրություն – 2017. Հայաստան


§ԵՄ հարևանություն – Արևելք¦ ծրագիրը, §Էյ Սի Թի¦ ընկերության հետ համատեղ, յուրաքանչյուր տարի հանրային կարծիքի ուսումնասիրություններ է անցկացնում ԵՄ Արևելյան գործընկեր վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում:

2017թ. ուսումնասիրության համաձայն՝

  • Հայաստանում աճում են ԵՄ-ամետ տրամադրությունները. հայերի 48%-ը դրական պատկերացում ունի ԵՄ-ի մասին՝ համեմատած 2016թ. 44%-ի հետ: ԵՄ-ի մասին բացասական դիրքորոշում ունեցող մարդկանց թվաքանակը կրճատվել է՝ հասնելով 5%-ի:
  • Հայերի ավելի քան երեք քառորդը (76%) Եվրոպական Միության հետ հարաբերությունները դրական է գնահատում, ինչը զգալիորեն գերազանցում է տարածաշրջանային միջին ցուցանիշը (61%):
  • ԵՄ-ին վստահում է Հայաստանի բնակչության 65%-ը: Միավորված ազգերի կազմակերպության դեպքում այս ցուցանիշը կազմում է 56%, Եվրասիական տնտեսական միության դեպքում՝ 50%, իսկ ՆԱՏՕ-ի դեպքում՝ 35%:
  • Հայերի երկու երրորդը (65%) իրազեկված է ԵՄ-ի կողմից իրենց երկրին տրամադրվող ֆինանսական աջակցության մասին, և շարունակաբար աճում է ԵՄ-ի աջակցությունն արդյունավետ համարողների թվաքանակը` կազմելով 67% ու գերազանցելով 2016թ. 62% ցուցանիշը, ինչպես նաև` էապես գերազանցելով տարածաշրջանային միջին ցուցանիշը (53%):

Ամենամյա հարցումների նպատակն է հետազոտել ու ավելի լավ հասկանալ ԵՄ-ի Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիների կարծիքները և իրազեկվածության մակարդակը՝ Եվրոպական Միության ու իրենց երկրների հետ վերջինիս համագործակցության վերաբերյալ: Դրանք ընդգրկում են հետևյալ լայն թեմաները.

  • ԵՄ-ի վերաբերյալ հիմնական ընկալումներ.
  • ԵՄ-ի հետ ասոցացվող արժեքներ.
  • Իրենց երկրի հետ ԵՄ-ի հարաբերությունների գնահատում.
  • ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ իրազեկվածություն և դրա արդյունավետության գնահատում.
  • Տեղեկատվական աղբյուրներ.
  • Երկրի գնահատում և ակնկալիքներ ապագայից:

Արևելյան գործընկերության տարածաշրջանային ակնարկ – զեկույցը և տեղեկագրերը հասանելի են այստեղ:

ԵՄ-Հայաստան գործընկերության մասին ավելին իմանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

Ներբեռնել



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,