EU4Energy նախաձեռնությունն ընդգրկում է այն ամբողջ աջակցությունը, որը Եվրոպական միությունն էներգետիկայի ոլորտում առաջարկում է Արևելյան գործընկերության վեց երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովայի Հանրապետությանը և Ուկրաինային:

ԵՄ-ն ֆինանսավորում է էներգետիկ այն նախագծերն ու ծրագրերը, որոնք ուղղված են նպաստելու էներգաարդյունավետության բարելավմանն ու վերականգնվող էներգիայի օգտագործմանը, էներգետիկ շուկաների բարեփոխմանը, ինչպես նաև՝ էներգետիկ ենթակառուցվածքների ու երկրների միջև փոխադարձ կապերի բարելավմանը:
Հայաստանում ԵՄ-ի կողմից ներառյալ էներգետիկ հատվածում ֆինանսավորվող բոլոր նախագծերի ինտերակտիվ քարտեզը ներկայացնում է երկրում ծրագրերի իրականացման ներկա վիճակի ընդհանուր պատկերը:
Հայաստանի համար կան մի շարք դրական և գործնական արդյունքներ: Երկրի քսանհինգ քաղաքներ մաս են կազմում ԵՄ-ի աջակցությամբ գործող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանը՝ ներառելով բնակչության ավելի քան 57%-ը: ԵՄ-ն վերջիններիս սատարում է 2030 թ.-ի դրությամբ ջերմոցային գազերի արտանետումների ծավալը 40%-ով նվազեցնելու նպատակին հասնելու և կլիմայի փոփոխությունները մեղմացնելու ու դրանց հարմարվելու խնդրի լուծմանն ուղղված համատեղ մոտեցման ընդունման գործում:
«Գյուղական համայնքներում բիոզանգվածով ջեռուցման լուծումներ – BioRuralHeating» նախագծի շրջանակներում տեղական վեց համայնքներ համալրվել են կենսազանգվածով ջեռուցման սարքավորումներով՝ մանկապարտեզները, դպրոցներն ու ջերմոցները ջեռուցելու համար: Բացի այդ, Հայաստանի կանաչ էներգիայի անցման աջակցությանն ուղղված ԵՄ նախագծի շնորհիվ Շիրակի մարզի 29 կետում տեղադրվել են արևային վահանակներ:
«Արևաձոր» նախագիծն էլ օգնեց մոտ 4000 վահանակներով նոր արևային էլեկտրակայան կառուցել Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում, որը կկարողանա բավականաչափ էներգիա ապահովել 500 տնային տնտեսությունների կարիքների բավարման համար:
EU4Energy ծրագիրը նպատակ ունի բարելավել էներգետիկ տվյալների և վիճակագրության որակը, քննարկումներ ծավալել տարածաշրջանային քաղաքականության մշակման շուրջ, ամրապնդել օրենսդրական ու կարգավորող շրջանակները և բարելավել տեղեկատվության հասանելիությունն Արևելյան գործընկերության երկրներում: Լինելով ծրագրի իրագործող գործընկերներից մեկը՝ Էներգետիկ խարտիայի քարտուղարությունն աշխատել է մի շարք ոլորտներում և խնդիրներ է բացահայտել շենքերի էներգետիկ կատարողականին վերաբերող օրենսդրության մեջ, ներկայացրել է առաջարկություններ զրոյին մոտ էներգասպառմամբ շենքերի (NZEB) վերաբերյալ, ինչպես նաև մշակել է շենքերի էներգաարդյունավետության նվազագույն պահանջների մասին ուղեցույցներ:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի և «Քաղաքապետերի դաշնագրի ցուցադրական նախագծեր»-ի նման ծրագրերը համայնքների համար առավել հուսալի էներգամատակարարման, ինչպես նաև էներգասպառման ծավալների ու ածխաթթու գազի արտանետումների նվազեցման հնարավորություններ են ապահովում:
Բացի այդ, կարող եք այցելել EU4Business-ի կայք և տեսնել, թե բիզնեսն էներգաարդյունավետ ու էկոլոգիապես մաքուր դարձնելու համար ինչպիսի հնարավորություններ են առկա:
Ավելին, եթե հետաքրքրված եք առաջատար հետազոտություններով ու նորարարություններով, ապա կարող եք ծանոթանալ «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակներում առաջարկվող հնարավորություններին:
Գոյություն ունեն ԵՄ աջակցությամբ իրականացվող այլ ծրագրեր ևս, որոնք բիզնեսներին ու անհատներին ֆինանսավորում են՝ ելնելով համապատասխանության չափանիշներից ու պայմաններից: Կարող եք հետևել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության վեբ կայքին կամ բաժանորդագրվել «EU4Energy» ծրագրի լրատվական ծանուցումներին ու թարմ տեղեկատվություն ստանալ ցանկացած հնարավորության մասին:
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,