ԵՄ-Հայաստան հարաբերություններ. տեղեկատվական թերթիկ
25 Նոյեմբերի, 2021

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. տեղեկատվական թերթիկ


Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները հիմնված են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վրա, որը լիարժեք ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ին: Հայաստանը հանձնառու է իրականացնել ժողովրդավարության, թափանցիկության և օրենքի գերակայության վրա հիմնված բարեփոխումների համապարփակ օրակարգ, մասնավորապես `կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի բարեփոխման և քաղաքացիների նկատմամբ հաշվետվողականության բարձրացման, ինչպես նաև բոլորի համար հավասար տնտեսական, զբաղվածության և սոցիալական հնարավորությունների ապահովման ոլորտներում։ ԵՄ-ն Հայաստանում իրականացվող բարեփոխումների առանցքային գործընկերն է՝ տարեկան շուրջ 65 միլիոն եվրո դրամաշնորհ տրամադրելով Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին։

Հայաստանը նշանակալի ջանքեր է գործադրել արդարադատության համակարգը բարեփոխելու ուղղությամբ՝ ամրապնդելով դատական համակարգի ամբողջականությունն ու հաշվետվողականությունը, բարելավելով ժամանակակից և որակյալ դատական ծառայությունների հասանելիությունը և ստեղծելով մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան:

ԵՄ աջակցության շնորհիվ ավելի քան 13,100 հայ երիտասարդներ 2020թվականի ընթացքում մասնակցել են ԵՄ- ում իրականացված փոխանակման, շարժունակության, ուսումնական և կամավորական ծրագրերի:

ԵՄ-ն Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, որի մասնաբաժինը նրա 2020 թվականի ընդհանուր առևտրի մեջ կազմում է 18%։ Հայաստանի և ԵՄ-ի միջև տարեկան փոխադարձ առևտուրը գերազանցում է 1 մլրդ եվրոն։

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ: ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ: ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2020 թվականին EU4Business-ը կատարել է մոտ 100 միլիոն եվրոյի ներդրումներ: Սա նպաստ է բերել ավելի քան 7,000 ՓՄՁ- ների և ստեղծել ավելի քան 1,400 նոր աշխատատեղ:

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՄ-ն աջակցում է Հայաստանին արդարադատության, ոստիկանության, կոռուպցիայի դեմ պայքարի և հակախտրականության ոլորտներում առանցքային բարեփոխումների իրականացման գործում:

ԿԱՆԱՉ ԱՆՑՈՒՄ
7,000 տնային տնտեսություններ ստացել են ԵՄ աջակցություն էներգաարդյունավետության բարձրացման համար վերանորոգում կատարելու նպատակով:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Էրազմուս+» ծրագրի (2014-2020) շրջանակներում Հայաստանի և ԵՄ-ի միջև տեղի է ունեցել ուսանողների և գիտական անձնակազմի ավելի քան 14,750 փոխանակում:

ԹՎԱՅՆԱՑՈՒՄ
«ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը» հայ երիտասարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել գիտելիքահեն տնտեսությանը համապատասխան լավագույն հմտություններ: Համալիրի շրջանակում գործում է համակարգչային ծրագրավորման անվճար ուսուցման «42 Երևան» դպրոցը, որը գործարկվել է 2021 թվականի հունվարին և ունի 150 մասնակից, այդ թվում՝ 50%-ը կանայք:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԼԱՆ

ԵՄ-ն աջակցում է Հայաստանին կոնկրետ ներդրումներով՝ օգնելու հետհամավարակային վերականգնմանը, բարելավելու երկրի քաղաքացիների կյանքը և խթանելու տնտեսական աճն ու աշխատատեղերի ստեղծումը։ Առաջիկա տարիներին ԵՄ-ն ներդրումներ կկատարի հետևյալ հինգ առաջատար ծրագրերի ուղղությամբ.

  • Կայուն, նորարարական և մրցունակ տնտեսություն. ուղղակի աջակցություն 30,000 ՓՄՁ-ների
  • Կապակցվածություն և սոցիալ- տնտեսական զարգացում. Հյուսիս-Հարավ միջանցք
  • Թվային փոխակերպում, նորարարություններ, գիտություն և տեխնոլոգիաներ
  • Հարավային մարզերի դիմակայունություն
  • Կանաչ Երևան. Էներգաարդյունավետություն և էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ

ԱՐՁԱԳԱՆՔ COVID-19-ԻՆ

ԵՄ-ն արագ արձագանքեց Հայաստանի եւ վերջինիս քաղաքացիների հրատապ կարիքներին։ «Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում ԵՄ-ն մոբիլիզացրեց ավելի քան 96 միլիոն եվրոյի համապատասխան արձագանքման փաթեթ՝ աջակցելու Հայաստանի անմիջական կարիքներին եւ սոցիալ-տնտեսական վերականգնմանը: Այս միջոցները զգալի բյուջետային աջակցություն ապահովեցին կառավարությանը, ինչպես նաեւ ծառայեցին ավելի քան 3,000 խոցելի տնային տնտեսություններին սոցիալական աջակցության տրամադրմանը, 350 երեխայի համար առցանց կրթության մատչելիության ապահովմանը, հայաստանյան ավելի քան 1,000 ՓՄՁ-ներին իրենց բիզնեսի համար նոր թվային մոտեցումների մշակմանն աջակցությանը, ինչպես նաեւ հիվանդանոցներում հիվանդների խնամքի ու լաբորատորիաներում COVID փորձաքննության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը: Հայաստանը պատվաստանյութեր է ստանում «COVAX» մեխանիզմի միջոցով, որն ավելի քան 3 միլիարդ եվրոյի աջակցություն է ստացել «Թիմ Եվրոպա»-յի կողմից, ինչպես նաեւ երկկողմանի հիմունքներով՝ ԵՄ անդամ պետությունների կողմից: 2021 թվականի հոկտեմբերի 28-ից ԵՄ-ն եւ Հայաստանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց թվային COVID վկայագրերը։

Եվրոպական հանձնաժողով՝ ec.europa.eu/neighbourhood-enlargement/armenia l twitter.com/eu_near
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայություն eeas.europa.eu/delegations/armenia l twitter.com/eu_eeas

Ներբեռնել



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,