ԵՄ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում երկու անջատողական տարածքների ճանաչումը
23 Փետրվարի, 2022

ԵՄ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում երկու անջատողական տարածքների ճանաչումը


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խստորեն դատապարտել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը Ուկրաինայի իշխանությունների կողմից չվերահսկվող Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որպես անկախ սուբյեկտների ճանաչմանն ընթացք տալու մասին։ Պուտինն իր այդ հայտարարությունն արել է փետրվարի 21-ի երեկոյան։

«Այս քայլը միջազգային իրավունքի, ինչպես նաև Մինսկի համաձայնագրերի կոպիտ խախտում է։ Միությունը կարձագանքի պատժամիջոցներով ընդդեմ նրանց, ովքեր ներգրավված են այս անօրինական գործողության մեջ», – ասված է ԵՄ առաջնորդների՝ փետրվարի 22-ի երեկոյան հրապարակված ընդհանուր հայտարարության մեջ։

Ֆոն դեր Լեյենը և Միշելը վերահաստատել են ԵՄ-ի անսասան աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Ավելի ուշ Շառլ Միշելը զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ փոխանցելու ԵՄ-ի լիակատար համերաշխությունը Ուկրաինային, իսկ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է հետագա քայլերը:

«Այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ այսպես կոչված խաղաղապահ առաքելություն ուղարկելու մասին նախագահ Պուտինի հրամանագրերը հերթական բացահայտ ագրեսիան է ընդդեմ Ուկրաինայի, նրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության»,- Twitter-ում գրել է Բորելը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,