Թվինինգ

Նկարագրություն
Թվինինգը Եվրոպական միության անդամ պետությունների և շահառու կամ գործընկեր երկրների պետական կառավարման մարմինների միջև ինստիտուցիոնալ համագործակցության համար նախատեսված ԵՄ գործիքն է:

Թվինինգ ծրագրերը միավորում են ԵՄ անդամ պետությունների և շահառու երկրների հանրային հատվածի մասնագետներին՝ նպատակ ունենալով գործընկերային գործունեության միջոցով հասնել կոնկրետ պարտադիր գործառնական արդյունքների:
Հատուկ նպատակներ
Թվինինգի նպատակն է բարելավել գործընկեր երկրի պետական կառավարման կարողությունները՝ նրա անձնակազմի վերապատրաստման և կառուցվածքի վերակազմավորմանն աջակցելու միջոցով: Այն նաև աջակցում է ազգային օրենքների, կանոնակարգերի և որակի ստանդարտների մոտարկմանը ԵՄ անդամ պետությունների ստանդարտներին՝ ԵՄ-ի հետ ստորագրված Համագործակցության կամ Ասոցացման համաձայնագրերի շրջանակներում։
Ակնկալվող արդյունքներ
Թվինինգ ծրագրեր նախաձեռնելիս ԵՄ-ն հենվում է իր անդամ պետությունների համագործակցության և կառավարման փորձի վրա, որի շրջանակում մասնագետներ են ներգրավվում ինչպես պետական կառավարման մարմիններից, այնպես էլ կիսապետական կառույցներից: Թվինինգի ռեզիդենտ խորհրդականը անդամ պետությունից շահառու երկրի համապատասխան մարմին է գործուղվում 12-ից 36 ամիս ժամկետով և տվյալ ծրագրի իրականացման ողջ ընթացքում համակարգում է դրա գործունեությունը:

Թվինինգ ծրագրի աշխատանքային պլանը սովորաբար նախատեսում է կարճաժամկետ և միջնաժամկետ փորձագիտական առաքելություններ, գործընկեր երկրի համապատասխան մարմնում վերապատրաստման միջոցառումներ, ինչպես նաև տեղեկատվական - լուսավորչական այցեր դեպի ԵՄ անդամ պետություններ:

Թվինինգ ծրագրին մասնակցող գործընկեր երկրի պետական մարմինը բավարար աշխատակազմ և ԵՄ անդամ երկրի՝ համանման կառուցվածք և մանդատ ունեցող մարմնի հետ համագործակցության համար անհրաժեշտ կարողություններ ունեցող պետական կառույց է։ Գործընկեր երկիրը պետք է մոբիլիզացնի իր անձնակազմը, դրսևորի տևական նվիրվածություն, պատասխանատվություն ու հարմարվողականություն և կայուն կերպով յուրացնի փոփոխություններն ու լավագույն փորձը: Թվինինգը միակողմանի տեխնիկական աջակցության գործիք չէ, այլ համատեղ պարտավորություն, որտեղ հաջողությունը ընդհանուր ձեռքբերում է:

Թվինինգ ծրագրերն իրականացվում են պարտադիր արդյունքների հասնելու նպատակով: Դրանք սովորաբար ձևակերպվում են ակնկալվող արդյունքներին համապատասխանող բաղադրիչներով և նախատեսում են մի շարք գործողություններ, ներառյալ սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ, փորձագիտական առաքելություններ, ուսումնական այցեր, պրակտիկա և խորհրդատվություն: Թվինինգը հիմնված է «սովորել անելով» սկզբունքի և լավագույն փորձի փոխանակման վրա:
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը պաշտպանում է
Ենթաոլորտ:
Պետական և հանրային կառավարում
Թեմա:
Լավ կառավարում
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.01.2014
Ավարտի ամսաթիվ:
31.12.2020

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,