ԵՄ արևելյան հարևաններ

Նկարագրություն
«ԵՄ արևելյան հարևաններ»-ը խոշորագույն տարածաշրջանային հաղորդակցական ծրագիր է, որն իրականացվում է «ԵՄ բաց հարևանություն. հաղորդակցություն հանուն Արևելյան հարևանության երկրների քաղաքացիների հետ գործընկերության ամրապնդման» ծրագրի շրջանակներում: Դրա նպատակն է նպաստել Եվրամիության հանրային ընկալման բարելավմանը և եվրոպական քաղաքականության ու Արևելյան գործընկեր երկրներում մարդկանց առօրյա կյանքի վրա դրա ազդեցության լավագույն ըմբռնմանը: Հաղորդակցության ուղղությամբ ԵՄ ռազմավարական մոտեցման մաս կազմող նախագիծը հատուկ ուշադրություն է դարձրել թափանցիկության, երկխոսության և փոխըմբռնման մշակույթի հաստատման վրա՝ ԶԼՄ-ների հետ սերտ համագործակցության, սոցիալական ցանցերում լսարանի հետ հաղորդակցության և «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության հետ քաղաքացիական ներգրավվածության միջոցառումներ կազմակերպելու միջոցով»:
Հատուկ նպատակներ
- Ներկայացնել ԵՄ աջակցության ազդեցությունը Արևելյան հարևանության երկրներում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրա:
- Նպաստել ԵՄ քաղաքականության և դրան առնչվող մշակումների, ինչպես նաև Արևելյան գործընկեր երկրներում համագործակցության գործողությունների վերաբերյալ տեղեկացվածության և ըմբռնման բարելավմանը:
- Ամրապնդել հաղորդակցության նկատմամբ ռազմավարական մոտեցումը և զարգացնել տարածաշրջանում իրենց հանրային դիվանագիտական ջանքերի շրջանակում ԵՄ աջակցությունն իրականացնող շահառուների և գործակալությունների կարողությունները:
- Չափել արևելյան գործընկեր երկրներում ԵՄ-ի աջակցությունը և, ըստ հնարավորության, մշտադիտարկել հանրային ընկալումը:
Ակնկալվող արդյունքներ
- ԵՄ-ի և արևելյան գործընկեր երկրներին վերջինիս աջակցության վերաբերյալ ընկալման բարելավում:
- Արևելյան գործընկեր երկրներում հանրային կարծիքի առաջատարների և հասարակության լայն շերտերի հատուկ խմբերի շրջանում ԵՄ քաղաքականության և զարգացման ու համագործակցության ծրագրերի / նախագծերի (երկկողմ, տարածաշրջանային և անդրսահմանային) վերաբերյալ իրազեկվածության բարձրացում:
- «Ուժեղ ենք միասին» թեմատիկ հաղորդակցական արշավի շրջանակում ԵՄ-ի հաղորդագրությունների ընդգրկման մեծացում՝ լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի և հանրային դիվանագիտության գործողությունների միջոցով:
- ԵՄ հաստատություններին և գործակալություններին (Եվրոպական հանձնաժողովի գլխամասային գրասենյակ, ԵՄ պատվիրակություններ և ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրեր) արդյունավետ ռազմավարական հաղորդակցման աջակցություն՝ տարածաշրջանում ԵՄ հաղորդագրությունների տարածման և ազդեցության բարձրացման միջոցով:
- «Երիտասարդ եվրոպական դեսպանների» դինամիկ ցանցի միջոցով հասարակության իրազեկման գործողություններին նպաստում:
- «ԵՄ արևելյան հարևաններ» ծրագրի արդյունավետ և բովանդակությամբ հարուստ կայքէջ՝ իր օպերատիվ և արագ լուրերի ծանուցման համակարգով:
- «EUDIGITOOL» լիարժեք գործող ներքին հաղորդակցման հարթակ, որը կնպաստի ԵՄ հաղորդակցական մոտեցմանը:
- Հանրային կարծիքի քանակական և որակական ուսումնասիրություններ՝ իրականացված և հրապարակված 2015-2020 թթ. ընթացքում:
Նախագծի փաստաթղթերը
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
www.facebook.com/groups/1762832023967493 #EU4youth #Strongertogether #EU4Azerbaijan">
EaP 10th anniversary launch event
Human Rights Day Campaign 2018
Youth campaign 2018 (Opening of the First Eastern Partnership European School in Tbilisi)
Environment campaign 2018
Cultural heritage campaign 2018
International Women's Day 2018
World Press Freedom Day 2018
Տեսանյութեր
Clearing Plastic Waste in Georgia - Georgian
Clearing Plastic Waste in Georgia - English
EU4Youth in 2018 - Russian
EU4Youth in 2018
Supporting innovation in Science - Azerbaijani
Supporting innovation in Science - English
Tackling Domestic Violence in Armenia - Armenian
Tackling Domestic Violence in Armenia
Annual Survey 2020 - Ukrainian
Annual Survey 2020 - Russian
Annual Survey 2020 - Romanian
Annual Survey 2020 - Georgian
Annual Survey 2020 - Belarus
Annual Survey 2020 - Azerbaijani
Annual Survey 2020 - Armenian
Annual Survey video 2020
EU Benefits the Eastern Partnership
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Հանրային իրազեկում և աջակցություն ԶԼՄ-ներին
Թեմա:
ԶԼՄ-ներ, Հաղորդակցություն, ԶԼՄ-ներ
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.11.2015
Ավարտի ամսաթիվ:
31.10.2020
ԵՄ ծրագրի համարը:
367-143

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,