SKYE Net – Skills and Knowledge for Youth Empowerment Network

Նկարագրություն
Առաջարկվող ծրագիրը խթանում է երիտասարդների ակտիվ մասնակցությունը ինչպես ժողովրդավարական, այնպես էլ տնտեսական կյանքում՝ երիտասարդների շրջանում զորեղացնելով ձեռնարկատիրական եւ կարիերայի կառավարման հմտությունները և կենտրոնում ունենալով անբարենպաստ պայմաններում գտնվող երիտասարդներին: Ծրագիրը նաեւ աջակցում է երիտասարդների կողմից ղեկավարվող սոցիալական ձեռնարկություններին, որոնք լուծում են համայնքային խնդիրները եւ գործում թվային տնտեսության ու դեպի կանաչ տնտեսության անցման ոլորտում Հայաստանում, Վրաստանում եւ Մոլդովայում:
Նպատակ 1-ը առաջարկում է աջակցել երիտասարդ սոցիալական ձեռներեցների ստարտ-ափերին՝ կենտրոնանալով կանաչ եւ թվային տնտեսությունների վրա, ինչպես նաև իրազեկել առկա բիզնեսի աջակցության ծրագրերի վերաբերյալ: Բացի այդ, Նապատակ 2-ը նախատեսում է ստեղծել ՍՔԱՅ ՆԵԹ անդրսահմանային հարթակ: Այն կհեշտացնի փորձի եւ գիտելիքի փոխանակումը Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի երիտասարդների շրջանում՝ կենտրոնանալով թվային եւ կանաչ փոխակերպման վրա: Հարթակը կներգրավի համապատասխան մասնավոր եւ հանրային ոլորտի դերակատարների, կրթական հաստատությունների և երեք երկրների երիտասարդական կառույցների ներկայացուցիչների:
Հատուկ նպատակներ
Ծրագրի ընդհանուր նպատակն է ունենալ ձեռնարկատիրական եւ կարիերայի կառավարման հաջող փորձառության հնարավորություններ երիտասարդների համար, ինչպես նաեւ բարելավել սոցիալական ձեռնարկությունների զարգացման նախադրյալները Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի երիտասարդների համար հետևյալ ենթանպատակների միջոցով.
Ենթանպատակ 1. Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի երիտասարդ փոփոխություն բերողները հզորացրել են իրենց հնարավորություններն ու կարողությունները՝ իրենց իսկ ազդեցիկ գաղափարները կայուն սոցիալական ձեռնարկությունների վերածելու համար:
Ենթանպատակ 2. երիտասարդների կողմից առաջնորդվող սոցիալական ձեռներեցությունը՝ կենտրոնացած կանաչ եւ թվային տնտեսությունների ոլորտում, արագորեն զարգանում է սոցիալական ձեռներեցության բիզնես մոդելների, անդրսահմանային ցանցի եւ գործարար միջավայրի բարելավման միջոցով:
Ակնկալվող արդյունքներ
• Թիրախային մարզերի ավելի քան 300 երիտասարդներ ծանոթացան սոցիալական ձեռներեցության էությանը, նրա նպատակներին եւ հաջողված պատմություններին; երիտասարդները ոգեշնչված են մասնակցելու ծրագրի գործողություներին;
• 180 երիտասարդներ զարգացրել են իրենց ձեռներեցության հմտությունները եւ սովորել, թե ինչպես գաղափարի ներկայացում անել, ինչպես նաև մասնակիցների առնվազն 70% բիզնես մոդելներ է մշակել բիզնես քոուչի առաջնորդությամբ:
• 30 ամենամեծ ներգործություն ունեցող սոցիալական ձեռնարկությունների բիզնես մոդելները ստացել են աջակցություն ենթադրամաշնորհների տեսքով
• ՍՁ ձեռնարկ է ստեղծվել
• Հիմնադրվել են 25 ՍՔԱՅ երիտասարդների զորեղացման ակումբներ Մոլդովայում/ 5/, Հայաստանում/ 10/, Վրաստանում/10/:
Նախագծի քարտեզ
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Երիտասարդական մասնակցություն և առաջնորդություն
Թեմա:
Բիզնես, Քաղաքացիական հասարակություն, Անդրսահմանային համագործակցություն, Արևելյան գործընկերություն, Շրջակա միջավայր, Զբաղվածություն, Տեղական զարգացում, Հմտություններ, Երիտասարդություն
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Վրաստան, Մոլդովա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.07.2023
Ավարտի ամսաթիվ:
30.06.2025
Սոցիալական ցանցեր:

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,