Միացիր Բելգիայում իրականացվող «Community Art» նախագծին որպես կամավոր
22 Հունվարի, 2022

Միացիր Բելգիայում իրականացվող «Community Art» նախագծին որպես կամավոր


Բելգիայի Օստենդե քաղաքում գործող «KleinVerhaal» մշակութային շահույթ չհետապնդող կազմակերպությունը փնտրում է երաժշտական փորձ ունեցող կամավորի՝ իր «Community Art» նախագծին մասնակցելու համար:

Կամավորական գործունեությունը կտևի 52 շաբաթ՝ 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում։

Կամավորը կօգնի այլ երաժիշտներին ուղղորդման և «KleinVerhaal» երաժշտական կենտրոնի ստեղծման աշխատանքներին:

Կազմակերպությունը կփոխհատուցի բոլոր ծախսերը և կտրամադրի հոլանդերեն լեզվի լրացուցիչ դասընթացներ: Ձեզ կտրամադրվի մասնավոր ստուդիա՝ փոքր խոհանոցով և սանհանգույցով, ինչպես նաև հեծանիվ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 7-ն է։

Կամավորական գործունեությանը մասնակցելու համար կարող են դիմել թեկնածուներ Արևելյան գործընկերության բոլոր երկրներից:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

7 Փետրվարի, 2022


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,