ԵՄ-ն հանուն երկխոսության․ փոխըմբռնման ամրապնդում հակամարտության կողմերի միջև

Նկարագրություն
«ԵՄ-ն հանուն երկխոսության․ փոխըմբռնման ամրապնդում հակամարտության կողմերի միջև» նախաձեռնությունը ԵՄ-ն հանուն երկխոսության ավելի ընդարձակ ծրագրի առաջին բաղադրիչն է։ Նախաձեռնության նպատակն է ստեղծել լարվածության թուլացման, երկխոսության խթանման և փոխըմբռնման ամրապնդման համար բարենպաստ միջավայր Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում առաջացած ջրբաժաններին զուգահեռ։
Նախաձեռնության շրջանակում ԵՄ-ին և Հարավային Կովկասի ու Մոլդովայի Հանրապետության գործընկերներ կառույցներին խորհրդատվական աջակցություն կտրամադրվի և կապահովվի ներդաշնակություն տարբեր միջոցառումների միջև և դրանց իրականացման ընթացքում։
Հատուկ նպատակներ
Այս նախաձեռնության վերջնական խնդիրն է նպաստել Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունից տուժած բնակավայրերի փոխակերպմանը։

«ԵՄ-ն հանուն երկխոսության․ փոխըմբռնման ամրապնդում հակամարտության կողմերի միջև» նախաձեռնության հատուկ նպատակներից մեկն է ստեղծել լարվածության թուլացման և փոխըմբռնման ամրապնդման համար բարենպաստ միջավայր՝ հարթելով տարբերությունները։

Հատուկ ուշադրությունը տարածարջանային, անհատական և միջազգային մոտեցումների իրականացման, ԵՄ լավագույն փորձի տարածման և մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ, այդ թվում՝ գենդերային հավասարությունը և ԵՄ Կանանց, խաղաղության և անվտանգության նոր ռազմավարության իրականացումը կերաշխավորեն չվնասելու սկզբունքի համատարած պահպանումը։
Ակնկալվող արդյունքներ
«ԵՄ-ն հանուն երկխոսության․ փոխըմբռնման ամրապնդում հակամարտության կողմերի միջև» նախաձեռնության ակնկալվող հիմնական արդյունքներն են․
- Բազմամակարդակ երկխոսության հարթակներ, ներառյալ միջտարածաշրջանային հանդիպումներ և աշխատաժողովներ, որոնք նպաստում են միջանձնյա կապերի ձևավորմանը՝ ջրբաժաններից անդին։
- Կարողությունների զարգացման միջոցառումներ՝ որոնց նպատակն է ամրապնդել փոխգործակցությունը գործընկեր երկրների և ԵՄ անդամ երկրների միջև։ Կարողությունների զարգացման գործընթացը հիմնվելու է կարիքների վրա և պլանավորվելու է ըստ անցկացված խորհրդակցությունների արդյունքների։
- ԵՄ քաղաքականության աջակցության և փոխգործակցության վերաբերյալ իրազեկվածություն և ըմբռնում, ինչը կնպաստի խաղաղության և երկխոսության օգուտների ճանաչմանը։
Նախագծի փաստաթղթերը
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
Տեսանյութեր
Video from the Climate, Energy and Water event, organised on 19-23 June, in Moldova.
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը պաշտպանում է, Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Անվտանգություն և հակամարտություններին արձագանքում, Շարժունակություն
Թեմա:
Երկխոսություն
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
17.07.2020
Ավարտի ամսաթիվ:
16.07.2024
Սոցիալական ցանցեր:

ԵՄ ծրագրի համարը:
417-403

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,