EU4Digital. Հետազոտական և կրթական համայնքների միացում (EaPConnect)

Նկարագրություն
«EaPConnect» ծրագրի երկրորդ փուլը հիմնվում է առաջին փուլի ձեռքբերումների վրա՝ միավորելով Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների գիտահետազոտական և կրթական համայնքներին և նվազեցնելով թվային խզվածքը:

Ծրագիրը զարգացնելու է ցանցային ենթակառուցվածքները՝ երկրների միջև գիտական փոխանակումներն ընդլայնելու, հետազոտությունների և կրթության (R&E) ոլորտում միջազգային համագործակցության բարելավմանն ուղղված նոր ծառայություններ առաջարկելու, R&E էկոհամակարգերում ազգային հետազոտական և կրթական ցանցերն (ԱՀԿՑ-ներ) ամրապնդելու, ինչպես նաև միջոցառումների, դասընթացների և այլ նախաձեռնությունների միջոցով գիտելիքների ու հմտությունների պաշարի և համագործակցային աշխատանքի միջավայրի ստեղծման համար:
Հատուկ նպատակներ
- Հետազոտությունների և կրթության ցանցային ենթակառուցվածքների ու ծառայությունների ընդլայնում, ինչպես նաև ԱլԳ երկրների վրա դրանց տարածում՝ միաժամանակ նվազեցնելով թվային անջրպետը.
- Միջազգային ցանցային կապի և ազգային հետազոտական և կրթական ցանցերի կայունության բարելավում, որպեսզի ծրագրի ավարտից հետո հնարավոր լինել շարունակել սեփական ազգային R&E էկոհամակարգերին և թվային օրակարգերին ուղղված աջակցությունը.
- Եվրոպական այլ ենթակառուցվածքների և նախաձեռնությունների հետ կապերի զարգացում.
- Միջազգային համագործակցություններին ԱլԳ հետազոտողների և կրթական ծառայություններ տրամադրողների մասնակցությանը սատարում, որպեսզի նրանք եվրոպական նախաձեռնություններում ու նախագծերում ներկայացված լինեն նույնքան, որքան այլ եվրոպական հետազոտական և կրթական համայնքները:
Ակնկալվող արդյունքներ
- Հետազոտությունների և կրթության համար նախատեսված բարձր թողունակությամբ ցանցային ենթակառուցվածքի ձեռք բերում և մատակարարում, ինչպես նաև համաեվրոպական GÉANT ցանցին դրա տրամաբանական ինտեգրման ապահովում.
- GÉANT-ից զատ նաև այլ ծառայությունների մատուցում, որոնք աջակցում են հետազոտական և կրթական համայնքների՝ ռեսուրսների մատչելիության և ցանցում համատեղ աշխատանքի կարիքներին.
- Դասընթացների, սեմինարների և մենթորական ծրագրերի հասանելիություն` գիտելիքների պաշարի և փոխհարաբերությունների ստեղծման համար, որոնք աջակցում են շահառու գործընկերների կայունությանը և ծրագրի նպատակներին հասնելու նրանց կարողությանը.
- Համաժողովների, օգտատերերի համայնքների իրազեկման և այլ գործողությունների կազմակերպում` տարբեր շահագրգիռ կողմերի շրջանում ծրագրի, դրա գործընկերների, ձեռքբերումների և օգուտների ճանաչելիության բարձրացնման, ինչպես նաև գիտելիքների փոխանակման և մարդկային ցանցերի ստեղծման համար:
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը կապ է ապահովում, Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Թվայնացում (լայնաշերտ կապ, շարժական կապ, էլեկտրոնային կառավարում, թվային նորարարություններ, կիբեր ոլորտ), Կրթություն, հետազոտություններ և նորարարություններ
Թեմա:
Թվայնացում, Հետազոտություններ և նորարարություններ
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.07.2020
Ավարտի ամսաթիվ:
30.06.2025
ԵՄ ծրագրի համարը:
407-452

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,