Աջակցություն ԵՄ Արևելյան գործընկերության երկրներին՝ ակտիվների վերականգնման գործում

Նկարագրություն
«Աջակցություն ԵՄ Արևելյան գործընկերության երկրներին՝ ակտիվների վերականգնման գործում» ծրագիրն ընդլայնում է արևելյան գործընկեր երկրների՝ կազմակերպված հանցավոր գործունեության հետ կապված ակտիվներին հետևելու ու առգրավելու և դրա արդյունքում ստացված միջոցները զարգացման գերակա առաջնահերթություններին, այդ թվում` առողջապահության և կրթության ոլորտներ ուղղելու կարողությունը։
Հատուկ նպատակներ
«Աջակցություն ԵՄ Արևելյան գործընկերության երկրներին» ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ակտիվների վերականգնման մակարդակը՝ քրեական տարրերին հանցավոր եղանակով ստացված եկամուտներից զրկելու, ինչպես նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանում մասնավորապես ֆինանսական հանցագործությունների հետաքննության ուղղությամբ միջգերատեսչական և անդրսահմանային համակարգման բարելավման միջոցով:
Ակնկալվող արդյունքներ
- Ֆինանսական հետաքննիչների՝ կազմակերպված հանցավոր շրջանակների տիրապետած ակտիվների հետքերը գտնելու, սառեցնելու, առգրավելու, բռնագրավելու և վերականգնելու կարողությունների ամրապնդում․
- Արևելյան գործընկեր երկրների առանցքային պաշտոնյաները կօգտվեն ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի (UNICRI) փորձից՝ կարիքների մանրակրկիտ գնահատման և նեղ մասնագիտական ուսուցման միջոցով․
- Կարողությունների զարգացման փաթեթի մաս կկազմեն առանցքային խնդիրների հաղթահարմանն ուղղված կոլեգիալ մենթորությունը և կանոնավոր իրավաբանական խորհրդատվությունը, ինչպիսին ակտիվների առգրավման և բռնագրավման համար անդրսահմանային համագործակցությունն է։
Նախագծի փաստաթղթերը
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը պաշտպանում է
Ենթաոլորտ:
Անվտանգություն և հակամարտություններին արձագանքում
Թեմա:
Անվտանգություն
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.04.2020
Ավարտի ամսաթիվ:
31.03.2023
Կայքէջ:
http://www.unicri.it
Սոցիալական ցանցեր:

ԵՄ ծրագրի համարը:
415-448

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,