ԵՄ-ն՝ բիզնեսի համար. Արևելյան ներդրումներ I և II

Նկարագրություն
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար. Արևելյան ներդրումներ»-ը (EU4Business-East Invest) տարածաշրջանային առևտրի դյուրացման ծրագիր է: Այն ուղղված էր նպաստելու Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի տնտեսական զարգացմանը և նրա գործարար միջավայրի բարելավմանը: Այն նպաստել է ԱլԳ երկրներում և ԵՄ-ում մասնակցող փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) միջազգայնացման գործընթացին: Ծրագիրը մշակել է օտարերկրյա ուղղակի ներդրումների նոր հոսքերի խրախուսման մեխանիզմներ, ամրապնդել է ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև, ինչպես նաև հենց արևելյան գործընկեր երկրների շրջանում ներդրումների խթանման գործընթացը՝ նպաստելով տարածաշրջանում առևտրի զարգացմանը:
Հատուկ նպատակներ
- ԵՄ և ԱլԳ երկրների ՓՄՁ-ների միջև գործընկերություններ նախաձեռնելու համար հանդիպումների կազմակերպում, ներառյալ մասնակցությունը տարածաշրջանային տոնավաճառներին.
- EAST-NET-ի շրջանակներում ՓՄՁ-ներին տեխնիկական աջակցության տրամադրում` դրանց կապերի հաստատման և առևտրային կոմպետենցիաներն ու հնարավորությունները բարելավելու համար.
- EAST-NET-ի շրջանակներում գործարար միջնորդներին տեխնիկական աջակցության տրամադրում` ընդլայնելով նրանց ցանցային ՓՄՁ-ներին աջակցելու կարողություններն ու հնարավորությունները.
- EAST-NET-ի շրջանակներում պետական հատվածի առանձին մարմիններին տեխնիկական աջակցության տրամադրում՝ Արևելյան ներդրումների ամբողջ տարածաշրջանում ՓՄՁ-ների համար առավել նպաստավոր բիզնես միջավայր ստեղծելու կարողությունների զարգացման համար:
Ակնկալվող արդյունքներ
- Պետություն-մասնավոր երկխոսության ամրապնդում, մասնավորապես` ՓՄՁ-ներին, գործարար միջնորդներին և պետական հատվածի գործարար միջնորդներին ցանցային մեխանիզմներում ինտեգրելու միջոցոցով.
- Աջակցություն ԵՄ և ԱլԳ ընկերությունների միջև առաջավոր փորձի փոխանակմանը և փոխադարձ կապերի ամրապնդմանը՝ գործարար համագործակցության համաձայնագրերի ստորագրման, փոխադարձ առևտրի, տեխնոլոգիաների փոխանցման, ինչպես նաև մաքսային ընթացակարգերի, արտադրանքի ստանդարտների և ներդրումների հետ կապված խնդիրների լուծման նպատակով.
- ԱլԳ տարածաշրջանի երկրներում ՓՄՁ-ների աջակցման կազմակերպությունների կարողությունների զարգացում՝ նպաստելու ՓՄՁ ոլորտում համագործակցության ամրապնդմանն ու առևտրի զարգացմանը.
- ՓՄՁ աջակցության ցանցերի համախմբում և ստեղծում ինչպես ԱլԳ տարածաշրջանում (EAST-NET), այնպես էլ ԵՄ-ում (EURONET):
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը ստեղծում է, Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Տնտեսություն և առևտուր, Զբաղվածություն և ձեռներեցություն
Թեմա:
Բիզնես
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
26.10.2010
Ավարտի ամսաթիվ:
23.12.2017
ԵՄ ծրագրի համարը:
253-271

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,