Աջակցություն Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին. քաղաքական երկխոսության և քաղաքացիական հասարակության դերակատարների ամրապնդում

Նկարագրություն
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը (ԱլԳ ՔՀՖ) քաղաքացիական հասարակության յուրատեսակ բազմաշերտ տարածաշրջանային հարթակ է, որն ուղղված է եվրոպական ինտեգրման խթանմանը և բարեփոխումների ու ժողովրդավարական փոփոխությունների դյուրացմանը Արևելյան գործընկերության վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Գործելով Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հարթությունում՝ ԱլԳ ՔՀՖ-ն տարածաշրջանում ձգտում է ամրապնդել քաղաքացիական հասարակությունը, հանրային խոսույթում և քաղաքականության մշակման մեջ խթանել բազմակարծությունը` նպաստելով մասնակցային ժողովրդավարությանը և հիմնարար ազատություններին:
Հատուկ նպատակներ
- Քաղաքացիական հասարակության և ԱլԳ ՔՀՖ արդյունավետ մասնակցություն ԱլԳ քաղաքականության հարցերով երկխոսությանը.
- Քաղաքացիական հասարակության կարողությունների ամրապնդում և զարգացում` կենտրոնանալով ԱլԳ ՔՀՖ անդամների վրա.
- ԱլԳ ՔՀՖ կազմակերպչական և գործառնական ներուժի ամրապնդում և ԱլԳ ՔՀՖ էթիկական վարքագծի կանոնագրքում նշված արժեքների հետագա ինտերնալիզացում.
- Ազգային և տեղական մակարդակներում ներկայության ամրապնդում՝ իր ազգային հարթակների կարողությունների ամրապնդման հաշվին:
Ակնկալվող արդյունքներ
- ԱլԳ ՔՀՖ-ն մասնակցում է ԱլԳ շրջանակներում իրականացվող միջոցառումներին և սեփական ներդրումն ունենում դրա կայացման մեջ.
- Մոնիտորինգային հաշվետվությունները և ծրագրային փաստաթղթերը հնարավորություն են տալիս իրականացնել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն և ներկայացնել որակյալ առաջարկություններ.
- ԱլԳ համաթիվը գործում է որպես ԱլԳ մոնիտորինգի առաջնակարգ գործիք` քաղաքականություն մշակողների և այլ շահագրգիռ կողմերի համար.
- Ամրապնդվել են ԱլԳ ՔՀՖ անդամ կազմակերպությունների քաղաքական երկխոսության և մոնիտորինգի հիմնական հմտությունները.
- ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումը գործում է որպես ներառական, արժեքահեն կազմակերպություն, որն արդյունավետորեն զարգացնում և օգտագործում է իր անդամների փորձը:
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Քաղաքացիական հասարակություն
Թեմա:
Քաղաքացիական հասարակություն, Արևելյան գործընկերություն
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.03.2021
Ավարտի ամսաթիվ:
31.12.2023
Կայքէջ:
https://eap-csf.eu/
ԵՄ ծրագրի համարը:
421-928

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,