Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, արձագանքում և պատրաստվածություն Արևելյան գործընկերության երկրներում, փուլ 3 (PPRD East 3)

Նկարագրություն
«Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, արձագանքում և պատրաստվածություն Արևելյան գործընկերության երկրներում» ծրագիրը, որը նախաձեռնվել է 2010 թվականին ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության նախաձեռնության շրջանակներում, նպատակ ունի ամրապնդել Արևելյան գործընկերության երկրներում աղետների ռիսկերի նվազեցումը և ճգնաժամերի կառավարումը և խթանել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի հետ տարածաշրջանային համագործակցությունը: Այժմ ընթացքի մեջ է ծրագրի 3-րդ փուլը և կիրականացվի 2020–2024 թթ. ժամանակահատվածում: Ծրագրի թիրախային խմբում ներառված են քաղաքացիական պաշտպանության մարմիններն ու հիմնական գերատեսչությունները, պետական հատվածի այլ համապատասխան շահագրգիռ կողմերը, գիտական հանրությունը, քաղաքացիական հասարակությունը և մասնավոր հատվածը:

Ծրագիրը նախատեսված է յուրաքանչյուր գործընկեր երկրի վրա առավելագույն ազդեցություն ունենուլու համար` արձագանքելով ազգային կարիքներին և կարողություններին, և խթանում է գործընկեր երկրների շրջանում ու ԵՄ անդամ երկրների հետ փոխադարձ ուսուցումը, փորձի և լավագույն պրակտիկաների փոխանակումը: Ծրագիրը հետամուտ է լինում, որպեսզի դրա իրականացման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվի գենդերային, շրջակա միջավայրի և մարդու իրավունքների խնդիրներին` դրա ազդեցությունը, կայունությունը և արդիականությունը բարձրացնելու նպատակով:

Թեմատիկ առումով ծրագիրը հիմնված է ութ սերտորեն կապված և փոխամրապնդող աշխատանքային փաթեթների վրա (ԱՓ). կարողությունների զարգացում, գիտելիքների փոխանցում, արտակարգ իրավիճակների պատրաստվածություն, քաղաքացիական պաշտպանության գործակալության զարգացում, քաղաքացիական պաշտպանության համընդհանուր ներառական զարգացում, տարածաշրջանային համագործակցություն, վաղ նախազգուշացման համակարգեր, ռիսկերի կառավարման կարողություններ:

Ծրագիրը համապարփակ մոտեցում է ցուցաբերում կարողությունների զարգացմանը, որտեղ իրականացման հիմնական սկզբունքներն են ակտիվ գործընկերությունն ու անհատական պատասխանատվությունը:
Հատուկ նպատակներ
- Գործընկեր երկրների համապատասխան քաղաքացիական պաշտպանության հաստատությունների կայուն ներուժի ստեղծում` աղետների ռիսկերի կանխարգելման, բնական և տեխնածին աղետներին պատրաստվածության և արձագանքման համար.
- Պետական բոլոր համապատասխան դերակատարների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի, ինչպես նաև գիտական համայնքի միջև փոխադարձ ակպերի ամրապնդում, բնական և տեխնածին աղետների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ազգային ներառական մոտեցման խթանում.
- ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Արևելյան հարևանության երկրների միջև, ինչպես նաև հենց Արևելյան հարևանության երկրների շրջանում տարածաշրջանային համակարգման, ինստիտուցիոնալ և գործառնական համագործակցության ամրապնդում:
Ակնկալվող արդյունքներ
- Քաղաքացիական պաշտպանության դերակատարներն ավելի լավ են պատրաստված, իսկ տեղական ուսուցման կարողությունները ամրապնդված և փոխկապակցված են Միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի դասընթացների հետ.
- Քաղաքացիական պաշտպանության մարմինները լավ հագեցած են արձագանքման կարողությունների եվրոպական լավագույն պրակտիկաների ու միջազգային չափանիշների կիրառման համար անհրաժեշտ գիտելիքներով.
- Արևելյան հարևանության գործընկեր երկրներում ամրապնդվել է արտակարգ իրավիճակների պատրաստվածության ներուժը` հատուկ ուշադրություն դարձնելով անդրսահմանային մակարդակում արձագանքման պլանավորման ամրապնդմանը.
- Ամրապնդվել է ազգային թղթակիցների և վաղ նախազգուշացման տեղեկատվության փոխանակման շուրջօրյա կոնտակտային կենտրոնների ցանցը.
- Բարձրացել է համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների միջև միջգերատեսչական համակարգման արդյունավետությունը.
- Քաղաքացիական պաշտպանության մասնագետների, կամավորների և հասարակության լայն շերտերի շրջանում բարձրացել է բնական և տեխնածին աղետների մասին իրազեկվածության մակարդակը.
- Արևելյան հարևանության գործընկեր երկրներում ավելացել է քաղաքացիական հասարակության և գիտական շրջանակների ներգրավվածությունը աղետների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման գործում.
- Հարևան երկրների շրջանում և վերջիններիս ու Միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի անդամ/մասնակից պետությունների միջև ամրապնդվել է կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ոլորտներում փոխգործակցությունն ու լավագույն պրակտիկաների փոխանակումը.
- Գիտական համայնքի աջակցությամբ բարելավվել են վաղ նախազգուշացման համակարգերը: Ավելի են զարգացել կանխարգելմանն ու պատրաստվածությանն առնչվող ազգային վերլուծական, ռիսկերի գնահատման և պլանավորման կարողությունները.
- Ամրապնդվել են աղետների ռիսկերի գնահատման և աղետների կորուստների տվյալների ձևավորման ազգային կարողությունները:
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը պաշտպանում է, Գործընկերություն, որը պաշտպանում է, Գործընկերություն, որը կապ է ապահովում, Գործընկերություն, որը պաշտպանում է
Ենթաոլորտ:
Քաղաքացիական պաշտպանություն, Քաղաքացիական հասարակություն, Թվայնացում (լայնաշերտ կապ, շարժական կապ, էլեկտրոնային կառավարում, թվային նորարարություններ, կիբեր ոլորտ), Քաղաքացիական պաշտպանություն
Թեմա:
Քաղաքացիական պաշտպանություն, Արևելյան գործընկերություն, Քաղաքացիական հասարակություն, Անդրսահմանային համագործակցություն, Շրջակա միջավայր, Մարդու իրավունքներ, Լավ կառավարում
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.10.2020
Ավարտի ամսաթիվ:
30.09.2024
Սոցիալական ցանցեր:
https://www.facebook.com/pprdeast3
ԵՄ ծրագրի համարը:
831-330

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,