ԵՄ արտաքին սահմաններում Եվրոպական հարևանության գործիքի անդրսահմանային համագործակցության ծրագրերի մեխանիզմ (ԹԵՍԻՄ/TESIM)

Նկարագրություն
ԹԵՍԻՄ-ը («ԵՄ արտաքին սահմաններում Եվրոպական հարևանության գործիքի (ԵՀՆ) անդրսահմանային համագործակցության (ԱՍՀ) ծրագրերի մեխանիզմ» (Տեխնիկական աջակցություն ԵՀԳ ԱՍՀ ծրագրերի իրականացմանը և կառավարմանը)) տեխնիկական աջակցության ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից և ունի ԵՀԳ ԱՍՀ քաղաքականության փաստաթղթում թվարկված 15 ծրագրերի իրականացմանն ու կառավարմանն աջակցելու նպատակ:
Հատուկ նպատակներ
- Բարելավել ԵՀԳ ԱՍՀ ծրագրերի կառավարման և իրականացման որակը` ընդլայնելով անդամ պետությունների և գործընկեր երկրների միջև համագործակցությունը ծրագրային մակարդակում
- Ուժեղացնել ԵՀԳ ԱՍՀ գործընկեր երկրների համապատասխան շրջանների տեղական և տարածքային կառավարման մարմինների ու մասնավոր կազմակերպությունների ծրագրեր մշակելու և կառավարելու կարողությունները
- Խթանել համակարգումը ոչ միայն ԵՀԳ ԱՍՀ ծրագրերի, այլև դրանց և նմանատիպ այլ գործիքների միջև
- Բարձրացնել ԵՀԳ ԱՍՀ գործիքի ճանաչելիությունը:
Ակնկալվող արդյունքներ
- ԵՀԳ ԱՍՀ ծրագրերի շահագրգիռ կողմերը հնարավորություն կունենան այլ ԵՀԳ ԱՍՀ ծրագրերի գործընկերների և Եվրոպական տարածքային համագործակցության ու նախաանդամակցության գործիքի ներքո իրականացվող անդրսահմանային համագործակցության ծրագրերի մասնակիցների հետ (ըստ անհրաժեշտության) կիսվել փորձառությամբ և լավագույն փորձով
- Եվրոպական հանձնաժողովը և ԵՀԳ ԱՍՀ ծրագրերի շահագրգիռ կողմերը կստանան օժանդակություն՝ իրականացման խնդիրների լուծման համար
- Եվրոպական հանձնաժողովի և ԵՀԳ ԱՍՀ շահագրգիռ կողմերի խնդրանքով կիրականացվեն ուսումնասիրություններ և (կամ) կմշակվեն ընդհանուր բնույթի գործիքներ.
- Ծրագրի շահագրգիռ կողմերի միջև կձևավորվի ակտիվ ցանցային համագործակցություն, որը նրանց հնարավորություն կտա փոխանակել տեղեկատվություն, կառավարման լավագույն փորձը և կատարելագործել ընթացակարգերը
- Շահառու շրջաններում կբարձրանա անդրսահմանային և տարածքային համագործակցության հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը.
- Կընդլայնվի ԵՀԳ ԱՍՀ գործիքի ճանաչելիությունը
- Կբարձրանա ֆինանսավորման այլ աղբյուրների հետ ԵՀԳ ԱՍՀ գործիքի համակարգումը
- Կբարձրանա ԱՍՀ գործընկեր երկրների գործընկերների որակյալ նախագծեր բացահայտելու և պատրաստելու համար կարողությունը
• Կբարձրանա ԱՍՀ գործընկեր երկրների գործընկերների տեղական / տարածաշրջանային զարգացման ծրագրերը կառավարելու կարողությունները
• Կավելանա մշակված և իրականացման համար հաստատված բարձրորակ ծրագրերի քանակը:
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը պաշտպանում է
Ենթաոլորտ:
Անդրսահմանային համագործակցություն և սահմանային կառավարում
Թեմա:
Անդրսահմանային համագործակցություն
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
15.10.2015
Ավարտի ամսաթիվ:
30.04.2023
ԵՄ ծրագրի համարը:
136-274

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,