ԵՄ-ն՝ բիզնեսի համար. միավորելով ընկերություններին

Նկարագրություն
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար. միավորելով ընկերություններին» ծրագիրը նպատակ ունի խթանել ԵՄ անդամ պետությունների և արևելյան գործընկեր վեց երկրների միջև առևտուրը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով տնտեսական գործունեության հինգ ոլորտների վրա, որոնք ՓՄՁ արտահանման աճի զգալի ներուժ ունեն. օրգանական սնունդ, ստեղծարար արդյունաբերություն, տեքստիլ արդյունաբերություն, զբոսաշրջություն և գինեգործություն:
Հատուկ նպատակներ
- Նպաստել արևելյան գործընկեր երկրներում կայուն և արդար տնտեսական աճի մոդելների զարգացմանը, որոնք կարող են ավելի շատ ներդրումներ ներգրավել և բարելավել քաղաքացիների սոցիալ-տնտեսական պայմաններն ու զբաղվածության հնարավորությունները.
- Աջակցել ոլորտային գործարարության աջակցման կազմակերպությունների (ԳԱԿ)՝ ՓՄՁ-ների միջազգայնացումը, արտահանման կարողությունները և նոր շուկաներ մուտք գործելը արագացնելու կարողությունները.
- Աջակցել ՓՄՁ-ներին առևտրի, իսկ ավելի կոնկրետ՝ դեպի ԵՄ երկրներ արտահանում իրականացնելու հարցում:
Ակնկալվող արդյունքներ
- B2B մեթչինգ. մեկնարկել է հայտամրցույթ, իսկ ամապատասխան ՓՄՁ-ները կընտրվեն Եվրոպական ոլորտային կոնսորցիումի կողմից՝ ԵՄ կանոններին համահունչ համապատասխանության չափանիշների վրա հիմնված թափանցիկ ընթացակարգի միջոցով: Նպատակն է ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները՝ աշխատելով ընդհանուր արտադրանքի կամ ծառայության ստեղծման վրա:
- Ուսումնական այցեր. սրանք կտան այլ ԳԱԿ-երից «տեղում» սովորելու հնարավորություն, փոխըմբռնում կստեղծեն արևելյան գործընկեր երկրների և ԵՄ գործարար համայնքի միջև, ինչպես նաև կառաջարկեն կապերի հաստատման հնարավորություններ: Յուրաքանչյուր ուսումնական այց կունենա որոշակի ուղղվածություն, որը կարող է կրել թեմատիկ (օրինակ՝ միջազգայնացման ծառայություններ, կանանց ձեռներեցություն) կամ ոլորտային (օրինակ՝ ագրոպարենային, տեքստիլ) բնույթ:
- Թվինինգ (ԳԱԿ-երի կարողությունների զարգացում / փոխադարձ ուսուցում, քոուչինգ)՝ ԵՄ ԳԱԿ-երի և արևելյան գործընկեր երկրների ԳԱԿ-երի միջև անմիջական կապեր հաստատելու նպատակով: Գաղափարը կայանում է երկու կողմերում առևտրային միջավայրի և ներդրումային հնարավորությունների վերաբերյալ գիտելիքներն ավելացնելու, փոխադարձ փոխանակումների հնարավորություն ստեղծելու, լավագույն պրակտիկաներով և գիտելիքներով կիսվելու, փոխադարձ համագործակցության և գիտելիքների ընդլայնման մեջ:
Նույն գործողության շրջանակում կխրախուսվեն արդյունաբերական տարածքներ, ոլորտում գործող ընկերություններ և ՓՄՁ-ներ, տեղական կլաստերներ և նորարարական կենտրոններ այցելությունները` ԳԱԿ-երին տեղական համատեքստին և գործարար միջավայրին ծանոթացնելու նպատակով:
Նախատեսվում է առավելագույնը 60,000 եվրոյի չափով շուրջ 59 դրամաշնորհների տրամադրում երրորդ կողմերին:
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Տնտեսություն և առևտուր
Թեմա:
Բիզնես
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.01.2020
Ավարտի ամսաթիվ:
31.12.2023
ԵՄ ծրագրի համարը:
411-865

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,