Եվրոպական միության «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի նպատակն է օգնել վեց գործընկեր
երկրներին պահպանել իրենց բնական կապիտալը և ամրապնդել մարդու շրջակա միջավայրի բարեկեցությունը՝
բնապահպանական միջոցառումներիաջակցության,«կանաչ աճի»հնարավորությունների ստեղծման և
ցուցադրման, բնապահպանական ռիսկերի և ազդեցությունների արդյունավետ կառավարման մեխանիզմների
սահմանման միջոցով:
Ծրագիրը հիմնված է նախկինում համատեղ իրականացված ծրագրերի կարևոր ձեռքբերումների վրա, այդ թվում՝ «Կանաչ տնտեսություն Արևելյան հարևանության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագիրը, Անտառային օրենսդրության կիրարկում և կառավարում (FLEG) ծրագիրը և Էմերալդ ցանցը, որոնք իրականացվել են 2017-18թթ.-ին։ «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի»
ծրագրի հիմքում ընկած է ընդլայնված համագործակցությունը, որը ձևավորվել է 2017թ.-ի նոյեմբերի Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդունված «2020թ.-ի 20 առանցքային արդյունքների» շուրջ։
Ծրագիրը կիրականացվի հինգ միջազգային կազմակերպությունների կողմից՝ ՏՀԶԿ, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն, Համաշխարհային բանկ։
1. Կանաչ տնտեսությանը նպաստող որոշումների կայացում
- Աջակցել «կանաչ աճի» վերաբերյալ միջգերատեսչական քաղաքական երկխոսություններին, պլանավորման մեջ ընդգրկել կանաչ տնտեսության թիրախներն և կայունության ապահովմանն առնչվող այլ հարցերը.
- Աջակցել ներդրումային կարիքների գնահատմանը.
- Աջակցել միջազգային պահանջներին լիովին համապատասխանող ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և անդրսահմանային շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) իրավական դաշտի բարեփոխմանը և կիրարկման համար անհրաժեշտ կարողությունների զարգացմանը.
- Կանաչ տնտեսության, բնապահպանական գործողությունների և կայուն կենսակերպի վերաբերյալ իրազեկության բարձրացում:
2. Շրջանաձև տնտեսություն և աճի նոր հնարավորություններ
- Աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներ)՝ ռազմավարական և ամենօրյա որոշումների կայացման գործընթացում կայունության գործոնների ներառման առումով.
- Խթանել «կանաչ» արտադրանքների միասնական շուկային առնչվող ԵՄ հայեցակարգերը և գործիքները.
- Աջակցել «կանաչ» պետական գնումների քաղաքականությունների մշակմանը և իրականացմանը.
- Հատուկ աջակցություն տրամադրել թափոնների կառավարման խնդիրների լուծման համար.
- Տեխնիկական աջակցություն տրամադրել կանաչ տնտեսության գերակա ոլորտների բարեփոխումների համար(էներգաարդյունավետություն, գյուղատնտեսություն/պարեն, շինարարություն, կայուն զբոսաշրջություն կամ տարածաշրջանային զարգացում).
- Աջակցել էկոլոգիական արժեքի շղթայի ձևավորմանը և ՓՄՁ-ների շրջանում արտադրանքների նորարարությանը։
3. Էկոլոգիական «խաղի պայմաններ»
- Աջակցել պետական կառավարման մարմիններին ստեղծելու «խելացի» կանոնակարգեր և քաղաքականության գործիքներ, որոնք կխթանեն խոշոր ձեռնարկությունների և ՓՄՁ-ների բնապահպանական կատարողականը.
- Բարձրացնել իրավակիրարկումն ապահովող կառույցների և մեխանիզմների արդյունավետությունը՝ բնապահպանական
պահանջների կատարումը խթանելու համար.
- Աջակցել պետական կառավարման մարմիններին «կանաչ» պետական ներդրումների ռազմավարությունների և ծրագրերի մշակման և ծախսերի նախահաշիվների կազմման գործում.
- Աջակցել բնապահպանական կառավարման բնագավառում վարչական կարողությունների զարգացմանը.
- Վերապատրաստել թիրախային քաղաքացիական ծառայողների լայն զանգվածներին և այլ շահագրգիռ կողմերին։
4. Էկոհամակարգային ծառայություններ և կենսապահովման միջոցներ
- Ստեղծել պահպանվող տարածքների միասնական ցանց, որում ընդգրկված են ԵՄ-ն և հարևան երկրները.
- Աջակցել անտառների պահպանության և կայուն օգտագործման համայնքային գործողություններին՝ոչ փայտանյութային ապրանքների արտադրությունն ավելացնելու, կենսազանգվածի հետ կապված էներգաարդյունավետությունը բարձրացնելու նպատակով.
- Ապօրինի վաճառքը սահմանափակող և օրինական վաճառքը խթանող գործողություններ.
- Աջակցել էկոհամակարգային ծառայությունների կայուն կառավարման համար նորարարական ֆինանսավորման սխեմաների վերհանմանը և մշակմանը։
Համախմբելով բնապահպանության և էկոնոմիկայի ոլորտների դերակատարներին՝ «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն աջակցում է քաղաքականության և օրենսդրական բարեփոխումներին՝ «կանաչ»պլանավորման և ներդրումների, նորարարական տեխնոլոգիաների ներգրավման, նոր բիզնես մոդելների ընդունման, «կանաչ» աշխատատեղերի ստեղծման միջոցով։ Ծրագիրը նաև խթանում է պատշաճ բնապահպանական կառավարումը, պահպանվող տարածքների և անտառների արդյունավետ կառավարումը, կայուն առևտուրը։
Meeting of the Inter-ministerial Working Group on the promotion of Sustainable Development and Green Economy
Webinar on Promotion of Sustainable Public Procurement in the Republic of Moldova
Raising Awareness Workshop on the Application of Strategic Environmental Assessment (SEA) in the Republic of Moldova, 23 April 2021
Meeting of the Inter-ministerial Working Group on the promotion of Sustainable Development and Green Economy, National Implementation Committee (NIC) for EU4Environment Republic of Moldova, 12 February 2021, 10.00-12.30 (EET, Chisinau time)
6th High Level National Round Table “GREEN ECONOMY - Made in Moldova: From Green Economy to the European Green Deal”, Chisinau, Moldova, 29 January 2021
EU4Environment Workshop on Eco-labelling, 18 December 2020
The Regional meeting for Eastern Partnership countries on implementing a Best Available Techniques (BAT), 16.11.2020
Workshop on the National Environmental Funds for Promoting Green Investments, 29.10.2020
Subregional Workshop on the Practical Application of Strategic Environmental Assessment and Transboundary Environmental Impact Assessment
Meeting of the Inter-ministerial Working Group on the promotion of Sustainable Development and Green Economy, National Implementation Committee (NIC) for EU4Environment, Second meeting, 11 September 2020
EU4Environment virtual consultations between MARDE and OECD on the capacity building of the NEF, 19 June 2020
Meeting of the National Implementation Committee for EU4Environment in Moldova, 14.02.2020
5th National High-level Round Table “Green Economy. Made in Moldova”, 31 January 2020
Awareness raising workshop on Strategic Environmental Assessment (SEA) application in the Republic of Moldova, 01.11.2019
Signing of the Memorandum on Collaboration between MARDE and Academy of Public Administration, 5 June 2020
National Launch of the EU4Environment Action in the Republic of Moldova, 12 April 2019
Virtual Country Consultations, with the participation of the European Commission, Implementing Partners and the State secretaries from MEI and MARDE, EU4Environment NFPs. 29 May 2020