EU4Business՝ Արևելյան գործընկերության երկրներում աուդիտի և հաշվետվողականության ամրապնդում (STAREP)

Նկարագրություն
STAREP-ի նպատակը մասնակից երկրներին օգնելն է արդիականացնել կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության դաշտը և զարգացնել տեղական հաստատությունների կարողությունները՝ այդ դաշտի արդյունավետ գործառնության համար:
Հատուկ նպատակներ
Արևելյան գործընկերության երկրների համապատասխան ազգային շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացում՝ կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության միջազգային ստանդարտների և ԵՄ հրահանգների ժողովածուի (Acquis Communautaire) հարակից տարրերի կիրարկման համար:
Ակնկալվող արդյունքներ
• Հաշվապահական հաշվառման և աուդիտի բարեփոխումների ու տարածաշրջանային համագործակցության ամրապնդում՝ ֆինանսների նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կանոնավոր երկխոսության միջոցով.
• Ընդհանուր մարտահրավերների ուղղությամբ ընդհանուր մոտեցումների մշակման, ինչպես նաև ԵՄ-ի և գլոբալ գործընկեր հաստատությունների և մարմինների հետ համագործակցության դյուրացման առնչությամբ ԵՄ համալսարանների հաշվապահական կրթության փորձի բացահայտում և տարածում.
• Փոխադարձ ուսուցման և համատեղ ուսուցման սեմինարներ ու աշխատաժողովներ միջազգային լավագույն փորձի և ԵՄ կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության դաշտի վերաբերյալ.
• Գիտելիքների փոխանակման և փոխանցման խթանում.
• Վերլուծական և հետազոտական աջակցություն և այլ համանման գործունեություն.
• Կարողությունների զարգացում և գիտելիքների փոխանակում, որը ֆինանսական կարգավորող մարմիններին հնարավորություն կտա հասկանալ ֆինանսական գործիքների և ապահովագրական պայմանագրերի ստանդարտների ընթացիկ փոփոխությունները:
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Տնտեսություն և առևտուր
Թեմա:
Բիզնես
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
25.02.2014
Ավարտի ամսաթիվ:
28.02.2019
ԵՄ ծրագրի համարը:
337-995

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,