EU4Energy. Հարավային Կովկասի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագիր

Նկարագրություն
Ծրագիրը նպաստում էր Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ուղղությամբ ներդրումներին, իսկ փոքրամասշտաբ էներգաարդյունավետ ծրագրերին էլ օգնում էր խնայել գումար և նվազեցնել արտանետումները: Դա հնարավոր է դարձել տեղական բանկերի հետ վարկային գծերի ներդնելու և շահառուներին տեխնիկական, ֆինանսական ու իրավական փորձագիտական աջակցություն ցուցաբերելու միջոցով։
Հատուկ նպատակներ
- Ֆինանսական միջնորդության ավելացում, էներգիայի ռացիոնալ օգտագործման ֆինանսավորում, ինչպես նաև աջակցություն տարածաշրջանում էներգիայի գների աճի և էներգիայի բարձր ինտենսիվության մեղմացմանը.
- Էներգետիկ կայունության բարձրացում՝ (i) ֆինանսական միջնորդների՝ էներգաարդյունավետության նախագծերի և վերականգնվող էներգիայի փոքրամասշտաբ ներդրումային նախագծերի գնահատման ու ֆինանսավորման կարողությունների զարգացումը շարունակելու, ինչպես նաև (ii) տեղացի ճարտարագետների՝ տեխնիկապես իրականանալի ու բանկերի կողմից ֆինանսավորման ենթակա նախագծեր հայտնաբերելուն ուղղված տեխնիկական գիտելիքների բարելավմանն աջակցելու միջոցով.
- Ծրագրի նախապատրաստման աջակցության և ֆինանսավորման տրամադրում ոլորտին, ՓՄՁ-ներին, ագրոբիզնեսին, բնակարանային հատվածին և առևտրային ծառայություններին` տարածաշրջանում դժվարին վարկային պայմաններում նրանց կայուն էներգետիկ ներդրումներին նպաստելու համար:
Ակնկալվող արդյունքներ
- Վարկային գծերի տրամադրում.
- Ենթավարկառուներին խրախուսական վճարումների կատարում.
- Դրամաշնորհային աջակցություն. տեխնիկական համագործակցություն։
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը կանաչեցնում է
Ենթաոլորտ:
Էներգետիկա և էներգաարդյունավետություն
Թեմա:
Էներգետիկա
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Վրաստան
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.01.2013
Ավարտի ամսաթիվ:
31.12.2020
Կայքէջ:
https://ebrdgeff.com/

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,